• Latest news

Բացահայտված է գիշերային շատակերության պատճառը

6 մայիսի, 2015  23:49

Գիշերային շատակերության պատճառն այն է, որ գիշերը մեր ուղեղն ավելի վատ է վերահսկում քաղցի զգացումը եւ ավելի քիչ հաճույք է ստանում ուտելուց կամ ուտելիքի տեսարանից, քան առավոտը կամ ցերեկը, պարզել են իրենց հոդվածը Brain Imaging and Behavior ամսագրում հրատարակած նյարդաֆիզիոլոգները:

«Մենք շատ հաճախ շատակերությամբ ենք զբաղվում գիշերվա ընթացքում այն պատճառով, որ ուտելիքը մեզ պակաս համեղ է թվում օրվա այդ ժամին: Հավանաբար, մենք ավելի քիչ ենք հաճույք ստանում գիշերվա ընթացքում սնվելուց, ինչի պատճառով ավելի շատ ենք ուտում եւ մեզ բավարարված չենք զգում», - նշում է Թրեվիս Մասթերսոնը (Travis Masterson) Պրովոյի (ԱՄՆ) Բրիգամ Յանգի համալսարանից:

Մասթերսոնն ու նրա գործընկերները եկել են այս եզրակացության մի քանի հարյուր կամավորների հետեւելուց հետո, որոնք զբաղված էին բավականաչափ տարօրինակ գործով՝ ամեն առավոտ կամ երեկո նրանք նկարներ էին դիտում, որոնց վրա տարբեր տեսակի մթերքներ էին պատկերված՝ ինչպես բարձր, այնպես էլ ցածր կալորիականությամբ:

Ինչպես բացատրում է Մասթերսոնը, ի սկզբանե նրա թիմը սպասում էր հետեւյալ պատկերին՝  շատ թույլ ռեակցիա նկարների նկատմամբ առավոտյան եւ ցերեկը, երբ մենք հիմնականում սնվում ենք, եւ շատ ուժեղ ռեակցիա երեկոյան:

Իրականում ստացվեց ճիշտ հակառակը: Ցերեկվա ընթացքում ուղեղի ռեակցիան շատ ավելի ուժեղ էր, քան երեկոյան եւ գիշերը, եւ այս օրինաչափությունը նույնն էր ինչպես բարձր, այնպես էլ ցածր կալորիականությամբ սնունդ պատկերող նկարներ դիտելու դեպքում:

Այս արդյունքը շատ զարմացրեց գիտնականներին, քանի որ նրանք սպասում էին, որ սնունդը շատ ավելի համեղ պետք է թվա գիշերվա ընթացքում, որովհետև ցերեկը զարգացած երկրների բնակիչները հիմնականում ավելի շատ են ուտում եւ ուտելիքը չպետք է նրանց շատ գրավիչ թվա:

Մյուս կողմից՝ նյարդաֆիզիոլոգի խոսքով, ուղեղի նմանատիպ ռեակցիան շատ լավ բացատրում էի այն փաստը, թե ինչու են մարդիկ գիշերային շատակերությամբ զբաղվում. ուտելիքի ազդեցությամբ ուղեղում առաջ եկած ռեակցիան, ոչ այնքան սուր լինելով, ստիպում է ավելի շատ ուտել՝ բավարարվածություն զգալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել