• Latest news

Մարդկանց դժբախտ են դարձնում նրանց ավելի հեշտ կառավարելու համար

18 մայիսի, 2015  14:58

Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել, քան դժբախտ մարդկանց: Հենց այդ պատճառով են պետությունների կառավարությունները՝ այդ թվում եւ ԱՄՆ կառավարությունը, անում ամեն հնարավորը՝ մարդկանց ավելի դժբախտ ու միայնակ դարձնելու համար: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի բժիշկ ու հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսը:

Նրա խոսքով՝ երջանիկ է մոլորակի բնակչության ընդամենը 5 տոկոսը: Մնացածը դժբախտ են ու դժգոհ, նույնիսկ եթե ունեն այն ամենը, ինչի կարիքն ունեն:

«Մենք այլեւս գեստապոյի կարիք չունենք, քանի որ մարդկանց առանց այդ էլ ստիպում են ապրել վախի, միայնության եւ թախծի մթնոլորտում», - նշեց բժիշկը՝ հավելելով, որ այդ գործում շատ մեծ է նաեւ լրատվամիջոցների դերը, որոնք կառավարվում են աշխարհի հզորների կողմից եւ անընդհատ բացասական լուրեր տարածում՝ նպաստելով վախի ու դեպրեսիայի տարածմանը:

Հենց այդ պատճառով էլ Պատչ Ադամսը նախընտրում է գրքերը, այլ ոչ հեռուստացույցը: Նրա անձնական գրադարանում մոտ 40 հազար գիրք կա, իսկ ահա հեռուստացույց նա արդեն մի քանի տարի է՝ չի դիտում, քանի որ համոզված է՝ հեռուստատեսությունը մարդկանց ավելի սահմանափակ է դարձնում:

Իսկ դեպրեսիան, նրա խոսքով, եւս մարդիկ են հորինել: Դեպրեսիան հիվանդություն չէ, սակայն դեպրեսիայում գտնվող մարդուն ավելի հեշտ է կառավարել: Այդ պատճառով շատերին ձեռնտու է, որ այս երեւույթը կա եւ այն շատ տարածված է:

Բացասական բոլոր այս երեւույթների դեմ պետք է սիրո եւ բարեկամության միջոցով պայքարել: Բժշկի խոսքով՝ ոչ մեկ չի ցանկանում երեխաներին սովորեցնել սիրել, սակայն դա անհրաժեշտություն է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել