• Latest news

Միջատների ու օձերի նկատմամբ զզվանքը խոսում է ամուր առողջության մասին

27 մայիսի, 2015  22:45

Օձ, միջատ կամ առնետ տեսնելուց մարդկանց մոտ ի հայտ եկող սարսափն ու զզվանքը առողջ լինելու մասին են խոսում, պնդում են գիտնականները:

Այս զգացումները ի հայտ են գալիս վարքագծային իմունային համակարգի մեխանիզմի գործունեության հետեւանքով: Այն ակտիվանում է ամեն անգամ, երբ մենք ընկալում ենք տհաճ օբյեկտները տեսողության, լսողության կամ հոտառության միջոցով: Այս մեխանիզմը թույլ է տալիս արձագանքել վտանգներին, ինչն էլ իր հերթին  թույլ է տալիս խուսափել դրանցից: Սա առողջական խնդիրներից պաշտպանող պարզ միջոց է, եւ այժմ Բրիտանական Կոլումբիայի Համալսարանի մասնագետները (ի դեպ, հենց այդ համալսարանում են առաջին անգամ կիրառել վարքագծային իմունային համակարգ տերմինը) պնդում են, որ այս մեխանիզմը ապահովում է մեզ վարքի տարբեր տեսակների ընկալման բացառիկ հնարավորություններով՝ անձնական կյանքում կայացվող որոշումներից մինչեւ քաղաքացիական ակտիվություն:

Վարքագծային իմունային համակարգի հիմնական առավելությունը դրա պարզությունն է: Այն համագործակցում է հասարակ իմունային համակարգի հետ, որը պայքարում է ինֆեկցիաների դեմ եւ իրենից ներկայացնում է բջիջների, հյուսվածքների ու օրգանների ցանց, որոնք նպաստում են հիվանդությունների ոչնչացմանն ու վերքերի ապաքինմանը:  Սակայն այս իմունային համակարգն իր բացասական կողմերն ունի: Այն օգտագործում է այնպիսի ռազմավարություն, որը նպաստում է նաեւ բորբոքումներին եւ բարձր ջերմությանը, իսկ վերջին այս երեւույթները կարճաժամկետ հեռանկարում վտանգավոր են:

Բացի այդ՝ իմունիտետը շատ մեծ էներգիա է պահանջում, իսկ վարքագծային իմունային համակարգն այս տեսանկյունից շատ ավելի տնտեսող է: Այն ակտիվանում է ուղեղի քիմիական նյութերի հաշվին՝ գործարկելով տրամադրության հորմոնը՝ սերոտոնինը: Զզվանքի զգացումը մարդու էության հիմնարար միավորներից է, եւ շատերի համար զզվանք առաջացնող առարկաները ոչնչով չեն տարբերվում:

Զզվանք առաջացնող մեխանիզմը օգնում է մեզ ամրապնդել առողջությունը, այն լավ ինքնազգացողության մասին է խոսում: Գիտնականները  կարծում են, որ այն մարդիկ, ովքեր զզվանքի շատ ինտենսիվ զգացում են ապրում, միջատներ, առնետներ կամ օձեր տեսնելով, առանձնանում են ամենաամուր առողջությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է