• Latest news

Մեծ Բրիտանիայում ավելորդ մատներ եւ սրտի մեջ անցք ունեցող երեխա է ծնվել

27 մայիսի, 2015  14:42

7 ամսական Ջեյկոբ Դաֆին անգլիական Լիդսից ոտքերի եւ ձեռքերի վրա երկու ավելորդ մատ ունի: Նա նաեւ սրտի մեջ անցք ունի եւ առողջական մի շարք այլ խնդիրներ, որոնց պատճառը բժիշկներին պարզ չէ:

Հատկանշական է, որ հղիության ընթացքում բժիշկները պնդում էին, որ երեխան բացարձակ առողջ է: Սակայն Ջեյկոբի ծնվելուց հետո նրա մայրն ու հայրը շոկ ապրեցին՝ տեսնելով, որ ամեն վերջույթի վրա տղան ավելորդ մատներ ունի: Բացի այդ՝ Ջեյկոբի բութ մատները ավելորդ հոդեր ունեն: Չնայած նրան, որ ավելորդ մատներից շատերը ֆունկցիոնալ առումով անաշխատունակ են, բժիշկները չեն կարող դրանք հեռացնել մինչեւ երեխայի մեկ տարեկանը, քանի որ մինչ այդ չեն կարող ցավազրկել նրան:

Ջեյկոբը նաեւ տեսողական խնդիրներ ունի, ինչպես նաեւ կուլ տալու հետ կապված խնդիրներ եւ կաթնամթերքի նկատմամբ ալերգիա:

Բժշկների խոսքով՝ գոյությունի ունի ինչ-որ մեկ միասնական հիվանդություն, որը միավորում է երեխայի բոլոր խնդիրները, սակայն բացահայտել այն առայժմ չի հաջողվում: Բժիշկները կարծում են, որ սրտի անցքը կանցնի ինքն իրենով, երբ երեխան մեկ տարեկան դառնա: Իսկ ահա տեսողական բազմաթիվ խնդիրներն իրենք իրենցով չեն անցնի, սակայն առայժմ դժվար է ստույգ ասել, ինչքանով են լուրջ երեխայի տեսողական խնդիրները եւ ինչ է պետք անել դրանց հետ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է