• Latest news

Քաղցկեղից բուժվող երկու երեխաների հուզիչ լուսանկարը

30 մայիսի, 2015  15:13

Տազ Ջոնսը՝ 5-ամյա Մալիայի մայրը, արել է այս լուսանկարը, երբ նրա դուստրը եւ Մադելինա Դելուկը Փիթսբուրգի մանկական հիվանդանոցում քիմիաթերապիայի կուրսեր էին անցնում: Այս լուսանկարը, հայտնվելով համացանցում, գրավեց հանրության ուշադրությունը, եւ հազարավոր մարդիկ սկսեցին աղջիկներին շուտափույթ ապաքինում ցանկանալ:

Տազի խոսքով՝ իր դուստրն ու Մադելինան ծանոթացան նույն այն օրը, երբ արվել է այս լուսանկարը: Երբ նրանք, գրկախառնված, նայում էին պատուհանից, կինը չդիմացավ եւ նկարեց նրանց:

Մալիայի մոտ դեռեւս երեք տարի առաջ նեյրոբլաստոմա հայտնաբերվեց՝ այն բանից հետո, երբ բժիշկները նրա որովայնում ուռուցք գտան: Իսկ Մադելինան երեք տարի շարունակ պայքարում է միելոիդ լեյկեմիայի դեմ եւ վերջերս է ավարտել քիմիաթերապիայի կուրսը: Մալիային շուտով կտեղափոխեն այլ կլինիկա՝ հետագա բուժման համար:

«Ես իսկապես ցանկանում էի, որ ամբողջ աշխարհը տեսնի այս նկարը, քանի որ այն ցուցադրում է միանգամից մի քանի երեւույթ՝ ընկերություն, հիվանդություն, սեր ու աջակցություն: Ես ցանկանում եմ, որ մարդիկ զգան այն, ինչ զգացի ես այդ պահին», - գրել է Տազը իր ֆեյսբուքյան էջում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է