• Latest news

Ծնողները համաձայնվել են հեռացնել իրենց որդու աչքերը քաղցկեղի բուժման ընթացքում

6 հունիսի, 2015  12:57

Երբ անգլիացի ՖԻնթան Մորլեյ-Սմիթը ընդամենը երեք ամսական էր, բժիշկները նրա մոտ ախտորոշեցին քաղցկեղի հազվադեպ մի տեսակ՝ ռետինոբլաստոմա՝ հայտնաբերելով երեխայի աչքերի մեջ աճող երեք մեծ ուռուցք: Կյանքի առաջին 6 տարիների ընթացքում տղան բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել՝ հիվանդությունը հաղթահարելու համար, սակայն ուռուցքը շարունակում էր աճել:

Երբ երեխան չորս տարեկան էր, բժիշկները առաջին անգամ բարձրաձայնեցին նրա աչքերից մեկի հեռացման անհրաժեշտության մասին: Ծնողները ստիպված համաձայնվեցին, քանի որ գիտեին, որ երեխան կպահպանի երկրորդ աչքը եւ, հետեւաբար, տեսողությունը:  Սակայն 2013-ի օգոստոսին երեխայի ծնողները բժիշկների հետ մի խոսակցություն ունեցան, որից ամենաշատն էին վախենում:

Բժիշկները հայտարարեցին, որ ստիպված են հեռացնել նաեւ երեխայի երկրորդ աչքը, քանի որ դա է ռետինոբլաստոմայի դեմ պայքարելու ամենաիրական միջոցը: Շուտով վիրահատություն իրականացվեց: Չնայած իր հետ կատարվածին՝ տղան չի հուսահատվում եւ չի թողնում, որ կուրությունը փչացնի նրա կյանքը:

Ֆինթանը ֆուտբոլ է խաղում, զբաղվում մարտարվեստներով, սովորում է երգել եւ դաշնամուր նվագել:

«Ես ոչ մի ծնողի չեմ ցանկանա անցնել այս ամենի միջով, - պատմում է 38-ամյա Ֆիոնա Մորլեյ Սմիթը, - դա իմ կյանքի ամենասարսափելի որոշումն էր, քանի որ ես գիտեի, որ վիրահատությունից հետո նա երբեք չի կարողանա տեսնել: Սակայն չհեռացնել նրա աչքերը շատ վտանգավոր էր: Եթե մենք չտայինք մեր համաձայնությունը, որդիս, ամենայն հավանականությամբ, կմահանար»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է