• Latest news

Համակարգչային տոմոգրաֆիան ու ռենտգենը քաղցկեղ չեն առաջացնում

6 հուլիսի, 2015  10:45

Ռադիացիոն ճառագայթումը ռենտգենից ու համակարգչային տոմոգրաֆիայից քաղցկեղ չեն առաջացնում, պնդում են ամերիկացի օնկոլոգները Loyola University-ից: Իրենց այս բացահայտումով նրանք, կարծես թե, վերջակետ են դնում երկարատեւ այն քննարկումներին, որոնք տեղի են ունենում մասնագետների շրջանում երկար տարիներ:

Գիտնականները արդեն շատ երկար տարիներ են քննարկում ռենտգենյան ճառագայթների ու համակարգչային տոմոգրաֆիայի՝ պացիենտների վրա ունեցած ազդեցություն ու նշյալ երեւույթների քաղցկեղային բնույթը: Համարվում է, որ ռադիացիայի շատ մեծ չափաբաժնի դեպքում այսպիսի ճառագայթման հետեւանքները օրգանիզմի համար ակնհայտ են:

Սակայն Loyola University-ի գիտնականները իրենց գործընկերների հաշվարկների թույլ կողմերն են գտել, երբ փորձել են պարզել, թե ռադիացիայի որքան ինտենսիվ ազդեցության է ենթարկվում պացիենտը ամենօրյա պրոցեդուրաների ընթացքում: Բժիշկ Ջեյմս Ուելչը նշում է, որ նախկինում իրականացված հետազոտությունները, որոնք խոսում էին քաղցկեղի վտանգի մասին, հիմնված էին որ ճշգրիտ վիճակագրական մոդելների վրա, ինչն էլ այդ հետազոտությունների արդյունքները կասկածելի է դարձնում:

«Չնայած նրան, որ ռադիացիան իսկապես քաղցկեղ է առաջացնում բարձր չափաբաժինների դեպքում, չկան տվյալներ, որոնք ի զորու են ապացուցել, որ ռենտգենյան հետազոտությունների պայմաններում ռադիացիայի փոքր չափաբաժինները վտանգավոր են պացիենտների համար, - հայտարարեց բժիշկ Ուելչը, - հետազոտությունները, որոնք խոսում են ռադիացիայի՝ քաղցկեղային բնույթի մասին, հիմնված ենն վիճակագրական այն մոդելների վրա, որոնց դեպքում ճառագայթումների մեծ չափաբաժինների ազդեցությունը պարզապես վերագրվում է նաեւ ավելի փոքր չափաբաժիններին: Այսպես, եթե հայտնի է, որ շատ մեծ չափաբաժինների դեպքում քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը 100 տոկոս է կազմում, ապա 10 անգամ ավելի փոքր չափաբաժինների դեպքում այդ հավանականությունը պարտադիր չէ, որ պետք է 10 տոկոս կազմի: Սակայն հենց այդ մոդելի վրա են հիմնվում գիտնականները»:

Այսպիսով, ամերիկյան օնկոլոգները համոզված են, որ համակարգչային տոմոգրաֆիան ու ռենտգնեը քաղցկեղ չեն առաջացնում՝ այն դեպքում, եթե պացիենտը չի ճառագայթվում ամեն օր երկար տարիների ընթացքում:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Technology in Cancer Research & Treatment ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել