Ավելորդ քաշից ազատվելու համար պարտադիր չէ խիստ դիետաների հետեւել կամ մարզասրահ գնա: Կան մի շարք խորամանկություններ, որոնք կօգնեն նիհարել՝ առանց մեծ ջանքեր ներդնելու:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի անսպասելի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ավելորդ քաշի դեմ պայքարում:
- Մի զրկեք Ձեզ դեսերտից: Մասնագետների կարծիքով՝ դեսերտի վնասակարության մասին պատկերացումները սխալ են: Ճաշից հետո դեսրտ ուտելու դեպքում Ձեր օրգանիզմը ազդակն կստանա՝ առ այն, որ սնունդ ընդունելն ավարտված է: Արդյունքում շատակերությամբ զբաղվելու հավանականությունը նվազում է:
- Մի հրաժարվեք կաթից, քանի որ կաթի մեջ պարունակվող կալցիումը կանխում է ավելորդ կալորիաների յուրացումը:
- Փորձեք ավելացնել կծու պղպեղը հնարավոր բոլոր ուտեստներին: Բանն այն է, որ դրանում պարունակվող կապսաիցինը արագացնում է նյութափոխանակությունը:
- Ճաշկերույթների ժամանակ խմիչքով բաժակը նապընտրելի է պահել «աշխատող» ձեռքում՝ հիմնականում աջում: Եթե այն զբաղված լինի, Դուք ավելի քիչ կուտեք: Սակայն մի չարաշահեք ալկոհոլը, քանի որ դրանում շատ կալորիաներ են պարունակվում:
- Երբեք մի չարաշահեք սնունը, եթե նույնիսկ ուտեսը շատ համեղ է: Դրա փոխարեն փոչձեք որեւէ այլ բան համտեսել:
Եթե ֆիլմ իտելու ընթացքում որեւէ բան ուտելու ցանկություն է ի հայտ գալիս, զբաղացրեք Ձեր ձեռքերը որեւէ բանով՝ նկարչությունը, գործել, էսպանդեր՝ ցանկացած ֆիզիկական ակտիվություն: Դա թույլ կտա Ձեր ուղեղը զերծ պահել որեւէ բան ուտելու ցանկությունից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում