• Latest news

Սլավմեդ բժշկական կենտրոնում կատարվել է աննախադեպ վիրահատություն

27 հուլիսի, 2015  17:14

2015թ. հուլիսի 14-ին Սլավմեդ բժշկական կենտրոնում կատարվել է աննախադեպ վիրահատություն: 52-ամյա կնոջ որովայնից հեռացվել է միոմատոզ փոփոխված հսկա արգանդը, որը կշռում էր 13կգ 170գրամ:

Վիրահատությունն առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ կատարվել է սիմուլտանտ վիրահատություն, հիվանդի մոտ ախտորոշվել էր նաեւ պորտային չներուղղվող մեծ ճողվածք, որովայնի առաջային պատի ուղիղ մկանների արտահայտված դիաստազ: Կատարվել է ճողվածքահատում, որովայնի առաջային պատի պրոթեզավորում պոլիպրոպիլենային ցանցով:

 

Փոխվել էր օրգանիզմի ամբողջ անատոմիական կառուցվածքը, սակայն Սլավմեդի բարձրակարգ բուժանձնակազմի, ի դեմս՝ Սլավմեդի ծննդատան եւ գինեկոլոգիական ծառայության ղեկավար Վարդան Ռափյանի եւ ընդհանուր վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Դուրգարյանի, հաջողվել է առանց բարդությունների ավարտել վիրահատությունը:

«Սիրելի կանայք, հիվանդության կանխարգելումն ավելի դյուրին է, քան բուժումը», – հիշեցնում է Սլավմեդ բժշկական կենտրոնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել