• Latest news

Երեւանում եւս 22 հոգի թունավորվել է

2 օգոստոսի, 2015  10:39

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն, 19-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը` Մասիսի բժշկական կենտրոններ: Բոլորը մասնակցել են միևնույն միջոցառման: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը և ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանն այցելել են բժշկական կենտրոններ, ծանոթացել հիվանդների առողջական վիճակին: Բժշկական հաստատություններում կատարվել են համաճարակաբանական բոլոր  անհրաժեշտ հետազոտություններն ու միջոցառումները: Հոսպիտալացված հիվանդների մեծ մասն առողջացումով դուրս է գրվել: Այս պահին բուժումը շարունակում է տասը հիվանդ` 5 -ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 5-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանց մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդների առողջական վիճակը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի անմիջական հսկողության ներքո:

Հաշվի առնելով հանրապետությունում շոգ կլիմայական պայմանները` ՀՀ առողջապահության նախարությունը կրկին հորդորում է բնակչությանը հետևել ճիշտ սննդակարգին, խուսափել ժամկետանց սնունդ օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել