• Latest news

Ցողունային բջիջների ներարկման նոր մեթոդը կարող է օգնել սրտային անբավարարության բուժման գործում

3 օգոստոսի, 2015  17:40

Ցողունային բջիջները վնասված սրտին հասցնելու նոր մեթոդը կարող է օգնել սուր սրտային անբավարարության դեպքում, նշում են University of Utah-ի գիտնականները:

Նախնական հետազոտությունների ընթացքում նրան պարզել են, որ այդ բուժման ռազմավարությունը անվտանգ է եւ 48 պացիենտների մոտ ոչ մի բարդացումներ չի առաջացնում: Մեկ տարի անց սրտի ֆունկցիաները այս հիվանդների մոտ բարելավվել էին:

Այժմ հետազոտության առաջատար հեղինակ Ամիտ Պատելը՝ վերոնշյալ համալսարանի կարդիովասկուլյար վերարտադրողական բժշկության տնօրենը, պատրաստվում է նոր, ավելի լայնածավալ հետազոտություններ իրականացնել՝ պարզելու համար, հնարավոր է արդյոք բուժել սրտային անբավարարությունը ցողունային բջիջներով:

Բազմաթիվ այլ հետազոտողներ եւս ուսումնասիրում են սրտային անբավարարության բուժման համար ցողունային բջիջների օգտագործման հավանականությունը, սակայն լուրջ կլինիկական արդյունքներ դեռեւս ոչ ոք չի արձանագրել:  Ամենաբարդ հարցը թերեւս կայանում է ցողունային բջիջները վնասված սրտամկանին հասցնելու մեջ: Այս հարցը, կարծես թե, լուծել  են Ամիտ Պատելն ու նրա գործընկերները, որոնք, վերցնելով ցողունային բջիջները ոսկրածուծից, մեծ երակի՝ կորոնային սինուսի միջոցով էին դրանք հասցնում սրտին: Այլ մասնագետների մեծ մասը ներարկում էին ցողունային բջիջները զարկերակների միջոցով, սակայն խնդիրն այն է, որ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ զարկերակները շատ հաճախ նեղանում են եւ աչքի չեն ընկնում ճկունությամբ, այդ պատճառով բջիջները այս զարկերակներով չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է:

Իրականացվել էին նաեւ կատետերի միջոցով ցողունային բջիջները դեպի սիրտ հասցնելու փորձեր, սակայն այդպես բջիջների շատ փոքր մաս միայն հնարավոր է ներարկել, իսկ նոր տեխնիկայի շնորհիվ՝ երակի միջոցով կարելի է շատ ավելի մեծ «չափաբաժին» ներարկել:

Բժիշկ Պատելի հետազոտության մասին հայտնում է Stem Cells Translational Medicine ամսագիրը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել