• Latest news

Բյուջեի կրճատման պատճառով «Արմավիր» ԲԿ-ում կկրճատվեն կամ աշխատողները կամ աշխատավարձերը

4 օգոստոսի, 2015  18:59

Բյուջեի կրճատման պատճառով «Արմավիր» ԲԿ-ում կարող են կրճատել կամ բժիշկներին ու բուժքույրերին կամ նրանց աշխատավարձերը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։

Բուժաշխատակիցները վերջերս հայտնել էին, որ որոշում էր կայացվել ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կրճատել 20-30 տոկոսով, սակայն տնօրենի խոսքով՝ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել։ Ինչպես նշեց տնօրենը, վերջերս աշխատավարձերի հնարավոր կրճատման մասին ժողով էր հրավիրվել, սակայն քանի որ աշխատակիցներից շատերը արձակուրդում էին, որոշվել էր ժողովի համար օգոստոսի 5-ին նորից հավաքվել, որպեսզի բոլոր աշխատակիցները իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունենան։

Սարգիս Խաչատրյանի խոսքով՝ այսպես թե այնպես ստիպված են լինելու կրճատել կամ աշխատակիցների մոտ 10 տոկոսին կամ կրճատել բոլորի աշխատավարձերը, քանի որ հիվանդանոցին հատկացված բյուջեն 32 մլն դրամով կրճատվել է։

«Ողջ երկրում առողջապահության համար հատկացված բյուջեն չի բավականացնում, այդ պատճառով մենք ստիպված ենք լինում այսպես վարվել»,- ասաց Սարգիս Խաչատրյանը՝ նշելով, որ ինքը չի ուզում կրճատել աշխատակիցներին, քանի որ հասկանում է, որ դրանով ընտանիքներին զրկում է հացից։ Այդ պատճառով նա հույս ունի փոխզիջումային մեկ այլ տարբերակ գտնել վաղվա ժողովի ժամանակ։ Եթե բոլորը համաձայն լինեն, աշխատավարձերը կկրճատվեն, բայց ոչ ոք չի ազատվի։ Որքանով կկրճատվեն աշխատավարձերը, կախված կլինի ժողովի արդյունքներից։

Նշենք, որ շուտով կփակվի նաեւ այս հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը, իսկ աշխատակիցներին կտեղափոխեն Մեծամոր քաղաքի հիվանդանոց։ Այդ հիվանդանոց կփոխանցվի նաեւ այդ բաժանմունքի վրա ծախսվող բյուջեի մասը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել