• Latest news

Հակաօքսիդանտները հակացուցված են երիտասարդ մաշկին

5 օգոստոսի, 2015  12:41

Գեղեցկության ժամանակակից արդյունաբերական խարհը ակտիվորեն գովազդում է հակաօքսիդանտներով հագեցած թանկարժեք քսուքները։ Սակայն երիտասարդ մաշկի համար դրանք ոչ միայն կարող են օգտակար չլինել, այլ նաեւ վնասակար։ Այս մասին հայտարարել են Քալիֆորնիայի Buck Institute for Research on Ageing-ի գիտնականները։

Հակաօքսիդանտները օգտակար են համարվում, քանի որ կանխում են ազատ ռադիկալների կողմից բջիջների վնասման գործընթացը։ Սակայն գիտնականները պարզել են, որ երիտասարդներին ազատ ռադիկալներն անհրաժեշտ են առողջ մաշկի բուժման եւ վերականգնման համար։

Հետազոտողները փորձարկում են իրականացրել ազատ ռադիկալների ավելցուկ ունեցող մկների վրա՝ ակնկալելով տեսնել կրծողների վաղաժամ ծերացումը։ Սակայն արդյունքում մկների մաշկի վիճակը իրականում ոչ թե վատացել էր, այլ լավացել։

Դա գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ մինչեւ 50 տարեկանը ազատ ռադիկլաներն ըստ երեւույթին ավելի շատ օգուտ են բերում, քան  վնաս։ Իսկ սննդում կամ մաշկի վրա մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ օգտագործելը կարող է բացասաբար անդրադառնալ 20 տարեկանից բարձր տարիքի երիտասարդների վրա, քանի որ նրանց մաշկը կդադարի արդյունավետ վերականգնվել։ Մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում բետա կարոտինը եւ վիտամին С-ն ու Е-ն։

Այս հետազոտությունը հաստատում է ԴՆԹ կառուցվածքի առաջին բացահայտողներից դոկտոր Ջեյմս Ութսոնի հակասական այն պնդումները, թե հակաօքսիդանտները կարող են վնասակար լինել ուռուցքային հիվանդությունների վերջին փուլերում։

Նշենք, որ հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է