• Latest news

Սպերմատոզոիդը ձվաբջջին բռնում է փոքր հարպունի միջոցով

31 օգոստոսի, 2015  22:36

Բեղմնավորման ժամանակ սպերմատոզոիդը ձվաբջջին բռնում է մանր հարպունի օգնությամբ, որոնք առաջանում են սպեցիֆիկ սպիտակուցներից։ Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները։

Վիրջինիայի համալսարանի բժշկագիտական դպրոցի մասնագետները մանրամասն ուսումնասիրել են սպերմատոզոիդի եւ ձվաբջջի միաձուլման գործընթացը եւ նկատել, որ դրա համար սպերմատոզոիդներն օգտագործում են մանր հարպուններ, որոնք իրենցից ներկայացնում են նիզակի տեսք ունեցող սպիակուցներ։ Այս բացահայտման համար հետազոտողներին ամբողջ 14 տարի է անհրաժեշտ եղել։

Գիտնականներն իրենք ստացած արդյունքը որակել են որպես «ցնցող» եւ «հեղափոխական», քանի որ այդ տվյալները բեղմնավորման գործընթացը հասկանալու ճանապարհին կատարած մեծ քայլ են։

«Աքրոսոմում (սպերմատոզոիդի գլխիկի առաջնամասում գտնվող օրգանոիդ) մեծ քանակությամբ պարունակվող առանցքային սպիտակուցներից մեկը բյուրեղանում է եւ վերածվում թելիկների։ Այժմ մենք ենթադրում ենք, որ այդ թելիկները մասնակցում են ձվաբջջին միանալու գործընթացին»,- ասել է հետազոտության հեղինակ Ջոն Հերրը։

Տեսականորեն նոր բացահայտումը կարող է նպաստել անպտղության բուժման նոր մեթոդների բարելավմանը, կարծիք են հայտնել մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է