• Latest news

Այսօր նշվում է սեռական առողջության Համաշխարհային օրը

4 սեպտեմբերի, 2015  10:42

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱՀԿ նախաձեռնությամբ նշվում է սեռական առողջության համաշխարհային օրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ՝ «առողջությունը ֆիզիկական, հոգեւոր ու սոցիալական կատարյալ բարեկեցության վիճակն է, այլ ոչ թե միայն հիվանդությունների ու ֆիզիկական արատների բացակայությունը ( ԱՀՄ կանոնադրություն, 1946թ.): Իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության բաղկացուցիչներից է:

Սեռական առողջության ոլորտում ո՞ր խնդիրներն են այսօր արդիական Հայաստանում: Ավաղ, վերջին տարիներին շատ քիչ բան է փոխվել:

 1. Հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ ու հղիության արհեստական ընդհատում. այսօրվա դրությամբ Հայաստանում երիտասարդ ընտանիքների միայն 20 տոկոսն է օգտագործում ժամանակակից հակաբեղմնավորիչներ: Հակաբեղմնավորիչների անբավարար գործածման ու դրանց մասին գիտելիքների պակասի պատճառով հղիության արհեստական ընդհատւմներն առաջվա պես շարունակում են մնալ Հայաստանում ընտանիքի պլանավորման ամենաընդունված մեթոդներից մեկը:

2. Հղիության ընտրանքային ընդհատւմներ. այս խնդիրն արդեն մի քանի տասնամյակ է պահպանում է իր արդիականությունը եւ դրա պատճառով երկրում ավելի շատ տղա է ծնվում քան աղջիկ (114 տղա, 100 աղջիկ): Հղիության ընտրանքային ընդհատւմների հետեւանքները ակնհայտ են ՝ մինչեւ 21 տարեկանների շրջանում տղաների քանակը 50 000- ով շատ է աղջիկների թվից:

3.Սեռական գրագիտություն. հայ սեքսոլոգները հավաստիացնում են, որ շատ հայեր հավաստի տեղեկություններ չունեն սեռական կյանքի մասին, ու անգրագիտության պատճառով նրանք բազմաթիվ սխալներ են գործում, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել նրանց առողջությանն ու սեռական բարեկեցությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է