• Latest news

Վազքից կարելի է նույնքան մեծ բավականություն ստանալ, որքան թմրադեղերից

8 հոկտեմբերի, 2015  11:35

Կանոնավոր վազքով զբաղվողների մեծամասնությունը զգում է այսպես կոչված վազորդների կայֆ: Նրանք այդ զգացողությունները նկարագրում են որպես էյֆորիա, որը սկսվում է վազքն ավարտելուց հետո: Քչանում է տագնապի զգացողությունը ու ցավի նկատմամբ զգայունությունը:

Անգլիացի գիտնականները պարզել են, որ վազորդի ստացած բավականությունը բացատրվում է մարդու ուղեղի վրա վազքի բավականին բարդ ներգործությամբ: Վազքը խթանում է ուղեղի այն նույն կաննաբինոիդալ ռեցեպտորները, որոնք մարիխունան է խթանում՝ նվազեցնելով ցավի նկատմամբ զգայունությունը: Նախորդ հետազոտությունների արդյունքներով ենթադրում էին, որ վազորդի ստացած բավականության պատճառը բետա էնդորֆիններն են, որոնք կրկնում են մորֆինի ներգործությունը:

Սակայն հիմա գիտնականները պարզել են, որ այդ էնդոմորֆինները չափազանց խոշոր են հեմատոէնցեֆալիկ պատնեշով ներթափանցելու համար: Այդ իսկ պատճառով շատ ավելի հավանական է, որ վազորդների հաճելի զգացողությունները պայմանավորված են ուղեղի կանաբինոիդալ ռեցեպտորների վրա որոշակի ներգործությամբ:

Հետազոտողները հավաստիացնում են, որ վազքով զբաղվելը բարձրացնում է արյան մեջ բետա էնդորֆինների, նաեւ անանդամիդների մակարդակը: Վերջիններս էնդոկաննաբինոիդներ են: Գիտնականներն իրենց տեսությունն ապացուցելու համար փորձ են կատարել երկու խմբի բաժանված մկների վրա: Մի խմբում մկները ոչինչ չէին անում,  իսկ մյուսում 5 ժամ վազում էին վազքուղու վրա: Դրանից հետո մկներին մտցրել են մութ սենյակ, որպեսզի ստուգեն նրանց մոտ տագնապի մակարդակը, նաեւ ցավի նկատմամբ զգայունությունը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել