• Latest news

Գեյերն ու բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով

8 հոկտեմբերի, 2015  23:44

Նույնասեռականները եւ բիսեքսուալները գրեթե վեց անգամ ավելի հաճախ են տառապում մելանոմայից եւ մաշկի քաղցկեղի այլ տեսակներից, քան հետերոսեքսուալները, պարզել են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները։

Ավելի հավանական է, որ գեյերի եւ բիսեքսուալների շրջանում քաղցկեղի տարածման պատճառն այն է, որ նրանք շատ ավելի են ենթակա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, քան մնացած մարդիկ, քանի որ նրանց շրջանում տարածված է արհեստական արեւայրուքը։ Շատ մարդիկ եւ հատկապես՝ երիտասարդները արեւայրուքն օգտակար են համարում առողջության եւ գրավչության մեծացման առումով, ցավոք սրտի, այդ առասպելը օրգանիզմի իրական վիճակի համար տխուր հետեւանքներ է ունենում», - հայտարարել է Սառա Էրրոնը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող Կալիֆորնիայի համալսարանից։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Dermatology ամսագրում։

Էրրոնն ու իր գործընկերները ամերիկացիների մաշկի առողջությանը հետեւելուն նվիրված նախագծի շրջանակում մելանոմայի իսկական համաճարակ են բացահայտել Ամերիկայի նույնասեռականների մոտ։ Հետազոտությանը 2001-ից 2013 թվերի ընթացքում մոտ 200 000 մարդ է մասնակցել։ 

Երբ գիտնականները վերլուծել են վիճակագրությունը, տարօրինակ ու անսպասելի բացահայտում են արել. պարզվել է, որ գեյ տղամարդիկ եւ բիսեքսուալները գրեթե վեց անգամ ավելի շատ են տառապում մելանոմայից եւ մաշկի քաղցկեղի այլ տեսակներից, քան հետերոսեքսուալները։ 

Փորձելով բացատրություն գտնել դրան, գիտնականները սկսել են համեմատել այն սովորույթներն ու այլ գործոնները, որոնք գեյերին տարբերում են հետերոսեքսուալ ամերիկացիներից։ Այդ համեմատությունն ի ցույց է դրել քաղցկեղի այդ համաճարակի հնարավոր պատճառը. արհեստական արեւայրուքի ժողովրդականությունը եւ դրա հետեւանքով՝ անընդհատ սոլյարիներ հաճախելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել