• Latest news

Ինչո՞ւ մինչեւ հիմա Հայաստանում դիակիզարան չկա

9 հոկտեմբերի, 2015  15:10

Դեռեւս մի քանի տարի առաջ Հայաստանում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս դիակիզարաններ կառուցել, սակայն մինչ այժմ երկրում դեռեւս որեւէ դիակիզարան չի հայտնվել, մարդկանց էլ, առաջվա պես, շարունակում են հողում թաղել։ Ինչո՞ւ։ Այդ հարցի վերաբերյալ իրենց նկատառումներն են ներկայացրել սարկավագ Արման Սաֆարյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը։

Հոգեբանի կարծիքով, դիակիզարանի ստեղծումը ֆինանսական ներդրում է պահանջում, որը Հայաստանը չունի։ Քանի որ Հայաստանում առկա են այլ՝ գուցե ավելի լուրջ խնդիրներ, ֆինանսական միջոցներն ուղղվում են դրանց լուծմանը։ Բացի այդ, հավանաբար ժողովուրդն առայժմ հոգեբանորեն պատրաստ չէ հանգուցյալներին նման եղանակով թաղելու, որովհետեւ հնուց ի վեր սովոր են այլ ծեսերի։

Ինչպես նշել է Իրինա Ծատուրյանը, հայերն ընդհանրապես դժվարությամբ են ընդունում որեւէ նոր բան, այդ թվում նաեւ՝ դիակիզման գաղափարը։ Սակայն արտասահմանում ապրող շատ հայերի դիակիզում են, իսկ աճյունը բերում են Հայաստան, եւ դա ընկալվում է որպես լրիվ սովորական երեւույթ։

Հոգեւորականի կարծիքով, մեզ մոտ դիակիզարանի բացակայությունն արտացոլում է մարդկանց մտածողությունը, որը ձեւավորվել է քրիստոնեության ազդեցությամբ։ Հայաստանի տարածքում ապրող մարդկանց մեծամասնությունը հայեր են, եւ նրանց մոտ որոշակի մտածելակերպ է դրսեւորվել, հարցերին որոշակի վերաբերմունք։ Մի շարք այլ երկրներում դիակիզումը նորմալ երեւույթ է համարվում, որոշ վայրերում այն նույնիսկ մշակույթի մաս է համարվում, սակայն հայ ժողովրդին եւ հայկական մշակույթին այդ երեւույթը հատուկ չէ, նշել է սարկավագը։

Ինչ վերաբերում է հայ եկեղեցուն, նա դեռ պաշտոնական դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ, սակայն հոգեւորականների կարծիքով, հանգուցյալներին անհրաժեշտ է հողում թաղել՝ քրիստոնեական ծեսի համաձայն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է