• Latest news

Հայաստանի շրջաններում բժշկության վիճակը բարվոք չէ. ֆրեզնոցի մասնագետ

13 հոկտեմբերի, 2015  01:51

Երեւանյան հիվանդանոցները ընդհանուր առմամբ վատ չեն սարքավորված, բայց շատ հիվանդանոցներում սարքավորումները հնացել են եւ չեն համապատասխանում ստանդարտներին։ Իսկ շրջանային կլինիկաներում իրավիճակն անհամեմատ ավելի վատ է։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի դասախոս Մուհամադ Շեյխը։

Նրա խոսքով, Երեւանում բժշկական ախտորոշման ընդամենը մի կենտրոն կա եւ ընդհամենը մեկ ինֆեկցիոն հիվանդանոց, ուր այցելում են նման վարակներ ունեցող հիվանդները։ Մասնագետների կարծիքով դա չափազանց քիչ է։

Շրջանային կլինիկաներում իրավիճակը, մասնագետի կարծիքով, բարվոք չէ. շատ հիվանդանոցներ, նրա կարծիքով, բավական վատ պայմաններ ունեն, անհրաժեշտ շատ սարքավորումները ջարդված են կամ չեն աշխատում, որոշ կլինիկաներ զուրկ են հարմարավետ պայմաններից եւ անհրաժեշտ սարքավորումներից։ Այդ հիվանդանոցները նաեւ շատ քիչ հիվանդներ ունեն։ Բժիշկ Մուհամմադ Շեյխը նշել է, որ բազմաթիվ երկրներում է եղել եւ շատ հիվանդանոցներ է տեսել, որոնք անհամեմատ ավելի լավ են սարքավորված եղել, քան Հայաստանի հիվանդանոցները։

Ինչպես նշել է Մուհամմադ Շեյխը, այդ ոլորտում դեռ շատ բան է կարելի եւ պետք անել՝ Հայաստանում բժշկության մակարդակը բարձրացնելու համար։ Մասնավորապես, դրան կարող են նպաստել Ֆրեզնոյից եկած բժիշկների հետ շփումները։  

Բժիշկ Մուհամմադ Շեյխն ու իր գործընկերները, որոնց թվում նաեւ վիրաբույժներ կան, մանկաբույժներ, ստոմատոլոգներ, գինեկոլոգներ, անզգայացնողներ, ցավի, դիմածնոտային մասնագետներ եւ այլն, Հայաստան են եկել հոկտեմբերի  5-ին եւ արդեն հասցրել են աշխատել Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։ Հոկտեմբերի 9-ին եւ 10-ին նրանք օգնություն են տրամադրել Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի բնակիչներին։

«Մեր այցի հիմնական նպատակը Հայաստանի շրջաններում աղքատներին եւ կարիքավորներին բժշկական ծառայություններ մատուցելն է։ Մենք այստեղ ենք եկել այս մարդկանց օգնելու։ Նաեւ ուզում ենք օգնել՝ բարձրացնել տեղի բժիշկների, ուսանողների եւ օրդինատորների որակավորումը  հեպատիտ С-ի եւ ցիրոզի բարդացումների բուժման գործում», - նշել է բժիշկ Մուհամմադ Շեյխը։

Հայաստանում հյուրընկալվելու ընթացքում բժիշկը հետազոտել է հեպատիտ С-ով եւ երիկամի ցիռոզով հիվանդների եւ տեղի բժիշկների հետ քննարկել նրանց վիճակը՝ իր փորձագիտական կարծիքը հայտնելով։ Նա նաեւ մի քանի էնդոսկոպիկ միջամտություն է կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է