• Latest news

Գիտնականները գտել են հարբած վիճակում անկարգություններ անելու համար պատասխանատու գենը

18 նոյեմբերի, 2015  23:49

Ֆին գիտնականները հայտնաբերել են գենային մուտացիան, որը պատասխանատու է հարբած վիճակում անխոհեմ եւ իմպուլսիվ վարքագծի համար։

Դրա համար մասնագետները ուսումնասիրել են ալկոհոլիզմով տառապող ֆին հիվանդների եւ նրանց հարազատների տվյալների բազան, որը հավաքել է Հելսինկիի համալսարանի հոգեբան Մաթի Վիրքուենը։ Հետազոտողներն ուշադրություն են դարձրել մարդկանց հատուկ խմբին, որոնք միշտ արագ հարբում են եւ անխոհեմ արարքներ են իրենց թույլ տալիս։ Նրանք փորձել են գտնել այդ վարքագծի կենսաբանական բացատրությունը։

Հոգեբան Ռոոփե Թիքաեն պարզել է, որ այդ խմբի բոլոր ներկայացուցիչների մոտ առկա է 5-HT2B գենի մուտացիան, որը պատասխանատու է 2B տեսակի սերոտոնին-ռեցեպտորներ հավաքելու համար։

Մարդու օրգանիզմում այդ ռեցեպտորների ազդեցության մասին շատ բան հայտնի չէ. գիտնականները կարծում են, որ դրանք ինչ-որ կերպ կապ ունեն իմպուլսիվ վարքի հետ։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ մուտացիան կրող մարդիկ նաեւ սթափ վիճակում ավելի անխոհեմ են, քան պետք է լինեն, եւ հաճախ են տառապում ինքնահսկողության պակասից կամ տրամադրության տատանումներից։

Գիտնականների կարծիքով մուտացիան առկա է Ֆինլանդիայի բնակչության 2.2 տոկոսի մոտ (ավելի քան 100 000 մարդ)։ «Սովորաբար մեկ գենի ազդեցությունը վարքագծի վրա նվազագույն ազդեցություն է թողնում։ Սակայն այս դեպքում ուժեղ ազդեցությունը կապ ունի Ֆինլանդիայի առանձնահատկությունների հետ. բազմադարյա մեկուսացումը միանման գենոֆոնդ է ստեղծել, եւ ժառանգական հիվանդություններն ի հայտ են գալիս հարաբերականորեն փոքր քանակով գործոնների առկայության դեպքում»,- նշել է Թիքանենը։

Եթե ստացված արդյունքները հաստատվեն ինքնահսկողության հետ խնդիրներ ունեցող հիվանդների ավելի զանգվածային ընտրության ժամանակ, գիտնականները կարող են մի շարք կանխարգելիչ միջոցներ խորհուրդ տալ։ Բացի ալկոհոլի չափավոր օգտագործումից, նրանք խորհուրդ են տալիս ճանաչողական-վարքագծային հոգեթերապիա անցնել։

Այս մասին հայտնում է Translational Psychiatry գիտական ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է