• Latest news

Ընկույզը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը

21 նոյեմբերի, 2015  17:45

Անտառային ընկույզը շատ օգտակար է սրտի համար ու նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, կաթվածների ու ինֆարկտների զարգացման հավանականությունը : Այդ մասին հայտնում են ամերիկյան գիտնականները Life Sciences Research Organization-ից:

61 կլինիկական հետազոտությունների մետա անալիզը ցույց է տվել, որ անտառային ընկույզների գործածումը նվազեցնում է խոլեստերինի, տրիգլիցերիդների, արյան մեջ վատ խոլեստերինի ու այդ խոլեստերինում պարունակվող ApoB սպիտակուցի ընդհանուր մակարդակը: Այդ բոլորը արմատական գործոններ են, որոնք օգտագործվում են սրտանոթային հիվանդությունների վտանգի գնահատման համար:

61 հետազոտություններից 21-ում հիշատակված էին հունական ընկույզներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում: Անտառային ընկույզները պարունակում են կարեւոր սննդարար նյութեր՝ այդ թվում չհագեցած ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ ու միներալներ: Հունական ընկույզը համարվում է ընկույզների միակ տարատեսակը, որը պարունակում է ալֆա լինոլեւային թթվի՝ Օմեգա -3 ճարպաթթուների բուսական ձեւի զգալի քանակություն: Նշենք, որ ընկույզները համարվում է լավ ճարպերի աղբյուր, ու դրա համար էլ դրանք հաճախ են ընդգրկվում առավել առողջարար ու արդյունավետ դիետաներում:

Մեկ ունցիա (28,3 գ.) հունական ընկույզը 2.5 գրամ նման թթու է պարունակում: Գիտնականները նաեւ պարզել են, որ նման ընկույզի օրական առնվազն երկու մասնաբաժինը (50 գ.)  նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը նաեւ երկրորդ տեսակի շաքարախտ ունեցողների մոտ:

Ընդհանուր առմամբ հետազոտողները վերլուծել են 1301 հոդված, որոնք վերաբերում էին մարդու վրա անտառային ընկույզների ազդեցությանը: Այդ հոդվածներում ներկայացված հետազոտություններին մասնակցել էր 2582 կամավոր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել