• Latest news

Ի՞նչ է տեղի ունենում, երբ փռշտում ենք (վիդեո)

26 նոյեմբերի, 2015  23:48

Փռշտալն այնքան պարզ գործողություն չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտի (Massachusetts Institute of Technology) հետազոտողները Լիդիա Բուրուիբայի ղեկավարությամբ (Lydia Bourouiba) հետաքրքիր հետազոտություն են կատարել` փորձելով պարզել, թե փռշտալու ընթացքում ինչպես են տարածվում թքի եւ խոնավության կաթիլները:

Փորձարկմանը մասնակցելու համար հեղինակները երկու մարդու են ներգրավել, որոնք ստիպված են եղել մոտ 50 անգամ փռշտալ: Գիտնականները փռշտացող մարդկանց նկարահանել են  9 տեսախցիկի օգնությամբ եւ մոնտաժել են վիդեոն, որը ցույց է տալիս, որ կաթիլները տարածվում են մինչեւ ութ մետր հեռավորության վրա:

Այո, հենց 8 մետր: Փռշտալու ընթացքում թուքն ու խոնավությունը, ինչպես նաեւ դրանցում առկա հարուցիչներն ու մանրէները կարող են բավականին մեծ տարածություն հաղթահարել եւ վարակել մարդկանց, որոնք բավականին հեռու են գտնվում, ինչպես նաեւ նստել պատերին, առաստաղին եւ կահույքի մակերեւույթին:

Գիտնականները պատրաստվում են  Experiments in Fluids ամսագրում պատմել իրենց փորձարկման մասին: Իսկ ապագայում պատրաստվում են 9 գերարագ տեսախցիկ օգտագործել փռշտոցը 3D ձեւաչափում նկարահանելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել