• Latest news

Ի՞նչ ճանապարհով է փոխանցվում հերպեսի վիրուսը

26 նոյեմբերի, 2015  21:34

Ցուրտ եղանակին աշխարհի բոլոր երկրներում բազմաթիվ մարդիկ տանջվում են հերպես կոչվող վարակիչ հիվանդությունից: Այն փոխանցվում է հնարավոր բոլոր ուղիներով: Միաժամանակ, դրանից ամբողջությամբ ազատվելն առայժմ անհնար է: Ի՞նչ ուղիներով է այն փոխանցվում:

Օդակաթիլային ճանապարհով

Երկրի բնակչության 90-95%-ը վարակված է հերպեսի վիրուսով, որը, մեկ անգամ հայտնվելով օրգանիզմում, ամբողջ կյանքում մնում է այնտեղ: Երբ մարդու մոտ որեւէ հիվանդություն սրվում է, հերպեսի վիրուսը սկսում է ակտիվորեն զարգանալ: Երբ ակտիվ վիրուս ունեցող մարդը փռշտում կամ հազում է, վիրուսն ընկնում է շրջակա տարածք, իսկ այնտեղից կարող է փոխանցվել այլ մարդու եւ վարակել:

Շփման ճանապարհով

Շփման միջոցով վարակվելու հավանականությունն ավելի բարձր է, քան օդակաթիլային ճանապարհով: Եթե առողջ մարդը ձեռքով դիպչի հերպեսի ցանին կամ համբուրվի այդպիսի ցան ունեցող մարդու հետ, կվարակվի: Վարակվելու հավանականությունը մեծ է նաեւ օրալ սեքսի ժամանակ:

Հերպեսի փոխանցումը հնարավոր է նաեւ կենցաղային շփման ժամանակ: Եթե հերպեսի վիրուս ունեցող մարդը ցանը մշակելուց հետո ձեռքերը լավ չլվանա, իսկ հետո դիպչի դռան բռնակին, սպասքին կամ այլ առարկաների, վիրուսը դրանց միջոցով կփոխանցվի այլ մարդու: Այդ պատճառով հերպեսի ցան ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ լվանալ ձեռքերը, հատկապես՝ մաշկի վնասված հատվածին ձեռք տալուց հետո:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել