• Latest news

Հայաստանում ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության փորձարարական ծրագիր

27 նոյեմբերի, 2015  10:48

«Տուբերկոլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակներում` Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, հուլիսի 1-ից առողջապահության նախարարության կողմից ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության նոր, փորձարարական ծրագիր` նախկինում իրականացվող միջոցառումների փոխարեն:

Նոր ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» կողմից հիվանդների հետ կնքվել են համաձայնագրեր, բացվել են բանկային հաշիվներ եւ տրամադրվել բանկային քարտեր: Այսպիսով` հանրապետության մարզերում եւ Երեւանում բուժման ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով բոլոր հիվանդները ստանում են ֆինանսական աջակցություն:

ՀՀ մարզերում եւ Երեւանում տուբերկուլոզի ախտորոշում եւ բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունները Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին յուրաքանչյուր ամիս տրամադրում են ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով հիվանդների բուժման հետեւողականության վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես` 90% բուժման հետեւողականության ապահովման դեպքում դեղազգայուն հիվանդին ամսական փոխանցվում է 8000 ՀՀ դրամ, իսկ դեղակայուն հիվանդին` 13000 ՀՀ դրամ: Փոխհատուցվում են նաեւ պոլիկլինիկա այցելած բոլոր հիվանդների տրանսպորտաին ծախսերը` ելնելով պոլիկլինիկայի եւ բնակավայրի միջեւ ընկած հեռավորությունից եւ օգտվող տրանսպորտային միջոցների քանակից:

Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» մշտադիտարկման խմբի կողմից պարբերաբար վերահսկվում է բուժման հետեւողականության վերաբերյալ տեղեկատվության հավաստիությունը եւ ծրագրի իրականացման արդյունավետությունը:

Նշենք նաեւ, որ Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում նախատեսվում է տուբերկուլոզով հիվանդներին տրամադրվող գումարների ավելացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել