• Latest news

Հայտնի գերմանացի բժիշկը «Նաիրի» ԲԿ–ում կրծքագեղձի ուռուցքների վիրահատություններ կկատարի

27 նոյեմբերի, 2015  14:55

Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Քրիսթոֆ Զոնը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում կկատարի խորհրդատվություններ եւ վիրահատություններ կրծքագեղձի ուռուցքային հիվանդություններով տառապող պացիենտներին:

Հերթագրվելու եւ տեղեկությունների համար զանգահարել՝ 099 52 90 32:

Քրիստոֆ Ռ. Զոնը բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի համալսարանական կանացի կլինիկայի տնօրենն է եւ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման եւ բուժման կենտրոնի տնօրենը։

Բժիշկ Զոնը մանկաբարձության եւ գինեկոլոգիայի խնդիրներին, ուլտրաձայնային ախտորոշմանը եւ ուռուցքաբանությանը նվիրված միջազգային սիմպոզիումների եւ կոնգրեսների կազմակերպիչ է եւ մասնակից։ Նա հեղինակել է 19 գիրք, 165 գիտական հոդված եւ ավելի քան 400 ելույթ ու զեկույց։ Նա նաեւ 29 գրքի համահեղինակ է։

Բժիշկ Զոնի գործունեության հիմնական ուղղությունը պրակտիկայում կանացի սեռական օրգանների քաղցկեղային եւ նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների կիրառումն է, որի համար նա մի շարք պարգեւների եւ մրցանակների է արժանացել։

Պրոֆեսոր Զոնը նաեւ համարվում է գիտատեխնիկական շատ մշակումների հեղինակ, ինչպես օրինակ՝ 3D սոնոգրաֆիան եւ մենիսկի ուլտրաձայնային հետազոտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել