• Latest news

Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 73% աշխատանքային միգրանտներն են եւ նրանց զուգընկերները

2 դեկտեմբերի, 2015  01:49

ՄԻԱՎ-ով վարակման բարձր ռիսկի խմբերին սովորաբար դասում են այն կանանց, որոնք ներգրավված են սեքս-բիզնեսում, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց եւ նրանց, ովքեր ներարկումով թմրանյութեր են ընդունում:  Սակայն Հայաստանում, ինչպես մեզ պատմել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, ռիսկի բոլոր այդ խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում  5%:

Հետաքրքիր է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ն ավելի շատ տարածված է աշխատանքային միգրանտների շրջանում, ոչ թե ռիսկի ավանդական խմբերում: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանի տվյալների համաձայն, Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների  մոտ  73% աշխատանքային միգրանտներ են (հատկապես նրանք, ովքեր աշխատելու էին մեկնել Ռուսաստան) եւ նրանց սեռական զուգընկերները կամ կանայք:

ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման ոլորտում նվաճում կարելի է համարել այն, որ 2001-ից ի վեր Հայաստանում դոնորական արյան միջոցով վարակման ոչ մի դեպք չի եղել: Իսկ 2007-ից ի վեր չի եղել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման որեւէ դեպք այն թերապիայի շնորհիվ, որ ՄԻԱՎ-ով վարակված կանայք ստացել են հղիության ընթացքում:  Իմիջիայլոց, մեր երկրում, ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց տոկոսը 1-ից էլ ցածր է, ինչը, փոխնախարարի խոսքով, մատնանշում է Հայաստանում կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը: 

Այսօրվա դրությամբ հղի կանանց  95% եւ թոքաբորբով բոլոր հիվանդները ՄԻԱՎ-ի անալիզ են հանձնում: Հետազոտություններ են անցկացվում նաեւ երկրի շրջաններում` այն շարժական կլինիկայի շնորհիվ, որ Հայաստանին է նվիրել Ռուսաստանի Դաշնությունը: Այդ հետազոտությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում խոցելի խմբերին` աշխատանքային միգրանտներին եւ նրանց ընտանիքներին: 

Հիշեցնենք, որ մասնագետները մի շարք խորհուրդներ են տվել այն մասին, թե ինչպես է հնարավոր արտասահմանում աշխատելու ընթացքում խուսափել ՄԻԱՎ-ով վարակվելուց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել