Բժիշկներն օգնել են էպիլեպսիայից տառապող 15-ամյա բրիտանացի պատանի Բիլլի Ուայթեքերին: Նրանք ռոբոտ են օգտագործել, որն ուղեղով համակարգչային նավիգացիայի համակարգ է կիրառում էպիլեպտիկ նոպաների ի հայտ գալու ճշգրիտ գոտիները հայտնաբերելու համար:
Տղան 7 տարի շարունակ տառապում էր էպիլեպսիայի ամենօրյա նոպաներից: Բժիշկները չէին կարողացել նրան օգնել նույնիսկ վիրահատության միջոցով ուղեղի մի հատվածը հեռացնելուց հետո, որովհետեւ էպիլեպսիայի նոպաները շարունակվում էին: Այդ ժամանակ Բրիստոլի Երեխաների Արքայական հիվանդանոցի նեյրովիրաբույժները օգտագործել էին 350 000 ֆունտ արժողությամբ առաջավոր ռոբոտը հիվանդի ուղեղի խորքում էլեկտրոդներ տեղադրելու համար:
Նրանք բուժման ամբողջ ընթացքում առաջին անգամ աներեւակայելի ճշգրտությամբ պարզել էին ամայացնող գրոհների էպիկենտրոնը: Դա վիրաբույժներին հնարավորություն է տվել հեռացնել ուղեղի հյուսվածքների մանրագույն կտորներ: Վիրահատությունից երկու շաբաթ է անցել, բայց Բիլլին էպիլեպսիայի ոչ մի նոպա չի ունեցել, եւ բժիշկները համարում են, որ նա վերջնականապես բուժվել է:
«Մենք ենթադրում էինք, որ նրա ուղեղում փոքրիկ հատվածներ կան, որոնք կրկնվող նոպաներ են առաջացնում, ասել է նյարդավիրաբույժ Մայքլ Քարթերը: Մենք ռոբոտ ենք օգտագործել մի քանի էլեկտրոդի տեղադրման համար` շատ փոքր կտրվածքներ անելով ուղեղի այն հատվածներում, որտեղից պիտի սկիզբ առներ էպիլեպսիան: Իրականում մենք էլեկտրոդներից մեկի օգտագործմամբ իդեալականորեն պարզել ենք էպիլեպսիայի տարածքները:
Դրանից եւս մեկ շաբաթ անց մենք Բիլլիին տեղափոխեցինք վիրահատարան` հեռացնելու ուղեղի փոքրիկ հյուսվածքները, որոնք տեղայնացվել էին առաջին ուսումնասիրության ընթացքում: Այժմ կարող ենք ռոբոտին օգտագործել` որոշելու ուղեղի հյուսվածքներում աներեւակայելիորեն անվտանգ եւ բարձր ճշգրտությամբ կտրվածքների հետագիծը, որպեսզի գանգում փոքրիկ բացվածքների միջոցով որոշ քանակությամբ էլեկտրոդներ տեղադրենք հենց այնտեղ, որտեղ պետք է»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր