• Latest news

Գիտնականները ցրված սկլերոզի դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել

12 փետրվարի, 2016  19:30

Նյարդաբանության եւ Նյարդաբանական գիտությունների Սթենֆորդի դեպարտամենտի մասնագետները նոր դեղ են ստեղծել, որը կարող է օգտագործվել ցրված սկլերոզի դեմ պայքարում: Դեղը փորձարկել են այդ հիվանդությամբ տառապող մկների վրա, ստացված արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ դեղը կօգնի արդյունավետ կերպով պայքարել մարդկանց մոտ այդ հիվանդության դեմ: 

Ներկայումս ցրված սկլերոզով տառապող հիվանդներին ինտերֆերոններով թերապիա են նշանակում. դա չի բուժում հիվանդությունը եւ նույնիսկ չի դանդաղեցնում նրա ընթացքը, բայց թուլացնում է դրա դրսեւորումները: Սակայն շատ հիվանդների մոտ այդ դեղամիջոցի օգտագործման հետ կապված երկրորդական հետեւանքներ են զարգանում:  

Այժմ գիտնականները Լոուրենս Շտեյնմանի գլխավորությամբ առաջարկել են ցրված սկլերոզի դեմ պայքարում օգտագործել լեղաթթվի արհեստականորեն սինթեզված ագոնիստ` օբետիհոլային թթուն (6-ECDCA): Փորձարկումների իրականացման համար հեղինակները մկներ են աճեցրել, որոնք զուրկ են ֆարնեզոիդային   Х-ռեցեպտորի դրսեւորումներից, որն օգտագործվում է լեղաթթվի սինթեզի եւ խոլեստերինի նյութափոխանակության մեջ: Այդ ռեցեպտորը չունեցող կենդանիների մոտ վառ արտահայտված էին ցրված սկլերոզի ախտանիշները: 

Կենդանիների մի խումբը 6-ECDCA է ստացել, իսկ մյուսը` հենոդեզոքսիհոլային թթու` ֆարնեզոիդ  Х ռեցեպտորի բնական ագոնիստ: Բոլոր կենդանիների մոտ էական բարելավումներ են նկատվել, սակայն պարզվել է, որ 6-ECDCA-ի ընդունումն ավելի արդյունավետ է: Հետազոտողներն ընդգծում են, որ դեղամիջոցի բերանային ընդունումը նախաընտրելի է, քան ներարկումները, որոնց օգնությամբ մտցվում է ինտերֆերոնը: Իմիջիայլոց, 6-ECDCA ընդունած հիվանդների մոտ կողմնային էֆեկտներ են արձանագրվել. փորձարկվողների 23 տոկոսի արյան մեջ բարձրացել է խոլեստերինի մակարդակը, բացի այդ մաշկաքոր է առաջացել: 

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել