• Latest news

Համակարգչային խաղերը նպաստում են երեխաների մոտ ինտելեկտի զարգացմանը

9 մարտի, 2016  23:49

Շատերը կարծում են, թե տեսախաղերը վնասակար են երեխաների համար, սակայն   Columbia University-ի հետազոտողները պարզել են, որ իրականում ամեն ինչ հակառակն է. նման խաղեր խաղացող երեխաներն առանձնանում են իրենց ինտելեկտով եւ դպրոցում ավելի բարձր առաջադիմությամբ: 

Այլ հետազոտություններ եւս ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք տեսախաղեր են խաղում   (բայց ոչ շատ, օրական մեկ ժամից ոչ ավելի), դպրոցում բավականին լավ են սովորում:

Նոր հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 6-11 տարեկան երեխաների մասին տեղեկությունները: Գիտնականները տեղեկություններ են ունեցել այն մասին, թե երեխաներն ինչպես են սովորել, ինչպես են իրենց պահել ուսուցիչների եւ ծնողների կարծիքով, արդյոք խաղացել են տեսախաղեր: 

Երեխաների 20 տոկոսը շաբաթն ավելի քան 5 ժամ համակարգչային խաղեր է խաղացել: Հենց այդ երեխաներն են աչքի ընկել զարգացած ինտելեկտով եւ սովորելու ավելի մեծ կարողություններով: Միաժամանակ, խաղերով տարվելու պատճառով առողջության հետ կապված խնդիրներ նրանց մոտ չեն հայտնաբերվել: Ավելին, այդ երեխաներն ավելի քիչ խնդիրներ ունեին այլ երեխաների հետ հարաբերություններում, քան նրանք, ովքեր չէին խաղում: 

Այսպես, հետազոտողները վստահ են, որ համակարգչային խաղերն այնուամենայնիվ դրականորեն են ազդում երեխաների վրա, սակայն ինտելեկտի վրա այդ խաղերի ազդեցության կոնկրետ մեխանիզմների ընկալման համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել