• Latest news

Մահացած 9 ամսական երեխայի մոտ հաստատել են լեյշմանիոզ ախտորոշումը

14 մարտի, 2016  17:52

Շնող գյուղից 9 ամսական աղջկա մոտ, որը մահացել էր մարտի  9-ին, հաստատվել է լեյշմանիոզ ախտորոշումը: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:  

Մասնագետի խոսքով, երեխայի մոտ ախտորոշվել է լեյշմանիոզի վիսցերալ ձեւ: 

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին աղջկա ծնողները նրան 37.2 աստիճան ջերմությամբ տարել էին բնակության վայրի ամբուլատորիա, ինչից հետո, երբ ջերմությունը բարձրացել էր մինչեւ 38, նրան տեղափոխել էին Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն: Այնտեղ աղջիկը մնացել էր 8 օր, որից հետո նրան տեղափոխել էին Երեւան: 

Լեյշմանիոզը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը, ինչպես հայտնում է ԱՀԿ-ն, պարզագույն Leishmania մակաբույծն է, որը փոխանցվում է վարակված մոծակների խայթոցից: Մոծակների ավելի քան  90 տեսակ կա, որոնք կարող են փոխանցել այդ հիվանդությունը: Կենդանիների մոտ  70 տեսակ, այդ թվում նաեւ մարդը, Leishmania մակաբույծների բնական պահեստարան են համարվում: 

Այս հիվանդության տարածմանը նպաստող վտանգի հիմնական գործոնները, ԱՀԿ-ի մասնագետների խոսքով, սոցիալ-տնտեսական վատ պայմաններն են եւ աղքատությունը, պրոտեինների,  երկաթի, А վիտամինի եւ ցինկի բարձր պարունակությամբ սննդամթերքի անբավարար օգտագործումը, ինչպես նաեւ փոփոխությունները շրջակա միջավայրում, ուրբանիզացիան, կլիմայի փոփոխությունները: 

Մասնագետների գնահատականով, ամեն տարի աշխարհում լեյշմանիոզով վարակման մոտ  1,3 մլն նոր դեպք է գրանցվում եւ դրա պատճառով մահվան մոտ 20 000 - 30 000 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել