Երեխաներին պատվաստման տանո՞ւմ եք. NEWS.am Medicine-ի հարցումը

19:11   31 հոկտեմբերի, 2014

Հայաստանում գործարկվող իմունոպրոֆիլակտիկ ծրագիրը, մասնագետների պնդմամբ, բավականին լայն՝ մոտավորապես 90-96 տոկոսի չափով ծածկույթ է ապահովում: NEWS.am Medicine-ի խմբագրությունը հարցում է անցկացրել՝ ընթերցողների շրջանում, պարզելու համար, թե արդյոք բոլոր երեխաներն են անհրաժեշտ պատվաստանյութը ստանում: 

Հարցման արդյունքների համաձայն, երեխաներին օրացույցով նախատեսված բոլոր ներարկումների ծնողների 63 տոկոսն են տանում: Եւս 20 տոկոսը իմունոպրոֆիլակտիկ ծրագրից այս կամ այն պատճառներով մասամբ է հրաժարվում: Հարցվածների 17 տոկոսն էլ դեմ են արտահայտվել որեւէ տեսակի վակցինացիոն ներարկումներին: Քվեարկությանն ընդհանուր առմամբ 1896 մարդ է մասնակցել:

Ստորեւ մի քանի օգտակար հղումներ ենք ներկայացնում այն ընթերցողների համար, որոնց հարցը հետաքրքրություն է պատճառում կամ որոնք դեռ երկմտանք ունեն՝ երեխաներին վակցինացիոն ներարկման տանելու անհրաժեշտության վերաբերյալ:

• Ո՞րն է տարբերությունը՝ անվճար եւ վճարովի ներարկումների միջեւ: Այն մասին, թե ինչով են պոլիկլինիկաներում առաջարկվող անվճար ներարկումները տարբերվում որոշ բժշկական կենտրոններում իրականացվող վճարովի պատվաստումներից, կարող եք այստեղ ընթերցել:

• Պատվաստումների հակացուցումները. ո՞ր դեպքերում չի կարելի երեխային պատվաստել: Կարեւորագույն հակացուցումների մասին կարող եք այստեղ ընթերցել:

• Հեպատիտ Բ. իմաստ ունի՞ դրա դեմ էլ պատվաստել: Այն մասին, թե արդյոք երեխան կարող է Հեպատիտ Բ-ով վարակվել եւ դրա դեմ պատվաստանյութի ստացումը՝ որեւէ իմաստ ունենալ՝ այստեղ ընթերցեք:

• Հայաստանում ովքե՞ր են պատվաստանյութերի ներկրմամբ զբաղվում: Թեմայի շուրջ սույն հղմամբ տեղեկություններ քաղեք:

Բացի վերոհիշյալից, կարող եք նաեւ պատվաստանյութերի մասին առավել լայն տարածում գտած 6 առասպելների եւ դրանց հետեւում թաքնված փաստերի մասին ընթերցել:



© NEWS.am Medicine