• Latest news

Հեպատիտ B։ Իմաստ ու՞նի երեխաներին պատվաստել այդ հիվանդության դեմ

20 մայիսի, 2014  10:40

Շատերը կարծում են, որ հեպատիտ B-ն փոխանցվում է միայն սեռական ճանապարհով, եւ չեն հասկանում, թե ինչու են երեխաներին ծնվելուց անմիջապես հետո պատվաստում դրա դեմ։ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի՝ Գայանե Սահակյանի հետ այն մասին, թե ինչու են նորածիններին հեպատիտ B-ի դեմ պատվաստում Հայաստանում եւ արդյոք դա իմաստ ու՞նի։

Ինչպես նշել է Գայանե Սահակյանը, հեպատիտ B-ն փոխանցվում է ոչ միայն սեռական ճանապարհով. երեխաների 90 տոկոսը վարակվում են իրենց մայրիկներից ծննդբերության ժամանակ, բայց նաեւ բացառված չէ, որ հիվանդությունը կարող է փոխանցվել բժշկական պրոցեդուրաների եւ արյան փոխներարկման ժամանակ։ Եթե ընտանիքում կան B հեպատիտով հիվանդ մարդիկ, ապա երեխաները կարող են վարակվել անգամ առօրյա կյանքում օգտագործվող տարբեր առարկաների միջոցով. օրինակ, ատամի խողանակ։

Ծննդաբերությունների ժամանակ հեպատիտով վարակվածներին անհրաժեշտ է ցուցաբերել առանձին մոտեցում, քանի որ Հայաստանում բոլոր հղի կանայք պարտադիր ստուգվում են մի շարք հիվանդությունների, այդ թվում նաեւ հեպատիտի դեմ։ Եթե անալիզների արդյունքում մայրիկի մոտ հեպատիտ չի արձանագրվում, ապա ինչպե՞ս այն կարող է վարակել երեխային։ Պատասխանելով այս հարցին՝ Գայանե Սահակյանն ասաց, որ բացառված չէ, որ անալիզի արդյունքները լինեն կեղծ-բացասական, այսինքն՝ կինը իրականում կարող է ունենալ հեպատիտ B, բայց անալիզները կարող են մնալ բացասական մի քանի շաբաթվա, եւ նույնիսկ ամսվա ընթացքում։ Այդպիսի կինը կվարակի իր երեխային ծննդաբերության ժամանակ, իսկ դա արդեն իր հերթին մի շարք խնդիրներ կառաջացնի հետագայում։

Իսկ ինչու՞ է պետք փոխպատվաստումն անել ծնվելուց անմիջապես հետո։ Ըստ Գայանե Սահակյանի՝ կարեւոր է, որ երեխան ստանա այդ պատվաստումը եւ իմունիտետ ձեռք բերի դրա դեմ նախքան երեխան կբախվի այդ հիվանդության հետ։ Եթե պատվաստումը ավելի ուշ կատարեն, այն այլեւս արդյունավետ չի լինի, հատկապես եթե երեխան արդեն հասցրել է վարակվել մայրիկից։

Ի դեպ, հեպատիտ B-ն այսօր խիստ տարածված է Հայստանում, հատկապես մեծահասակների շրջանում։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա Գայանե Սահակյանը նշել է, որ վերջին շրջանում մինչեւ 14 տարեկան երեխաների մոտ նման հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Նրա կարծիքով, այս ամենը 1999թ-ից Հայաստանում իրականացված հեպատիտ B–ի դեմ պատվաստման ծրագրի շնորհիվ է, իսկ երեխաները, ովքեր այս տարի 14 տարեկան են, ծնվել են հենց 1999թ եւ առաջին անգամ պատվաստվել են Հեպատիտ B-ի դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել