Սթրեսը հաղթահարելու 5 արդյունավետ միջոց

4 ապրիլի, 2016  19:43

Տագնապալի լուրերը շատ մարդկանց հանգստից եւ քնից զրկող սթրեսի աղբյուր են:  NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ավելի հեշտորեն եւ արագ հաղթահարել սթրեսը:  

1. Շնչառական վարժություններ փորձեք

Շնչառության տեմպի փոփոխությունը կարող է օգնել շեղվել տհաճ մտքերից եւ լիցքաթափվել: Փորձեք շնչառական պարզ վարժություն կատարել. ներշնչելիս հաշվեք մինչեւ չորսը, իսկ արտաշնչելիս` մինչեւ ութը: Ուշադրություն դարձրեք, որ շնչառությունը դանդաղ եւ հավասարաչափ լինի, ամբողջությամբ կենտրոնացեք շնչառության եւ հաշվարկի վրա:  

2. Սպորտով զբաղվեք

Սպորտով զբաղվելն օգնում է դուրս հանել ներսում կուտակված բացասական հույզերը` դրանով թեթեւացնելով վիճակը եւ օգնելով հանգստանալ եւ իրեն ձեռքն առնել նույնիսկ ամենասթրեսային իրավիճակներում: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում էնդորֆիններ են արտազատվում` երջանկության հորմոններ, այդ պատճառով մարզասրահից դուրս գալիս Դուք ձեզ անհամեմատ ավելի լավ կզգաք, քան մինչեւ մարզումը: 

Եթե ինչ-որ պատճառով չեք կարող մարզասրահ գնալ, ուղղակի դուրս եկեք եւ զբոսնեք փողոցում: 

3. Երաժշտություն լսեք

Երաժշտությունը լիցքաթափվելու եւ սթրեսը հանելու լավագույն միջոցներից է:  Լավ երաժշտությունը կարող է օգնել շեղվել տհաճ մտքերից: Բացի այդ, այն հաճույքը, որը Դուք կստանաք երաժշտություն լսելուց, ուղղակիորեն կապված է ուղեղում քիմիական գործընթացների հետ: Այդ պատճառով եթե Ձեզ շատ վատ եք զգում, փորձեք սիրելի երաժշտությունը լսել:  

4. Օրագիր պահեք

Լավ միտք է խոսել մտերիմներից որեւէ մեկի հետ եւ նրան պատմել այն ամենը, ինչ  անհանգստացնում է Ձեզ: Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող անել դա, «խոսեք» օրագրի հետ, թղթի կտորին պատմեք ձեր տագնապները եւ բացասական մտքերը: Դա ձեզ կօգնի հավաքել մտքերը եւ խնդրին ու Ձեր վիճակին կողքից նայել: 

5. Տաք ու սառը ցնցուղ ընդունեք

Տաք ու սառը ցնցուղը եւս սթրեսի դեմ պայքարի լիովին արդյունավետ, թեեւ անպասելի միջոց է: Սառի ազդեցությունը մարմնի վրա նպաստում է էնդորֆինների արտադրությանը. այդպիսով մարմնի սթրեսը բուժում է հոգեկան սթրեսը: Կոնտրաստային ցնցուղը նաեւ կոփում է օրգանիզմը եւ բարձրացնում է հիվանդություններին դիմադրողականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում