Գիտնականները բացահայտել են հարբեցողների ուղեղի առանձնահատկությունները

5 մայիսի, 2016  11:51

Ֆինլանդիայի գիտնականները նկարագրել են գլխուղեղում կատարվող փոփոխությունները, որոնց պատճառը ոգելից խմիչքների չափազանց մեծ քանակության գործածումն է: Պարզվել է, որ փոխվում է ոչ միայն ուղեղի կառուցվածքը, այլեւ հորմոնալ ֆոնը: Այս մասին գրում է Ptothom Alo պարբերականը:

Ըստ հետազոտության տվյալների, կա երկու տեսակի հարբեցողություն՝ «տագնապալի» ու «իմպուլսիվ»:

1-ին տեսակի հարբեցողները համեմատաբար ավելի ուշ են կախման խնդիր ունենում: Բացի դրանից նրանք հակված են տագնապելու: Իսկ 2-րդ տեսակի հարբեցողները երիտասարդ տարիքում արդեն ունեն կախում, նաեւ հակասոցիալական վարքագիծ ու իմպուլսիվություն: Բոլոր հաբերոցողներին բնորոշ ընդհանուր փոփոխություններից են ուղեղում դեհիդրոէպիանդրոստերոնի բարձր խտությունը:

Սա ստերոիդ հորմոն է, որը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա: Տվյալ հորմոնի բարձր մակարդակը բնորոշ է այն իրավիճակին, երբ ոգելից խմիչքի տեւական գործածումից հետո օրգանիզմը այլեւս առաջվա պես չի արձագանքում դրան : Այսինքն մարդը սկսում է ավելի շատ խմել, բավականություն ստանալու համար: Նաեւ բոլոր հարբեցողների մոտ ցածր է սերոտոնինի մակարդակը՝ հորմոն, որը կապակցված է զգացմունքները ճանաչելու ու սոցիալական կոգնիտիվ գործընթացների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում