12-ամյա աղջկա մարմինը ոտքից գլուխ մորթով է պատված

5 մայիսի, 2016  21:37

Բանգլադեշի 12-ամյա բնակչուհի Բիտի Ակտարի մարմինը ոտքից գլուխ ծածկված է խիտ, մուգ մորթով: Այս հիվանդության ճշգրիտ բնույթն առայժմ չի պարզվել:  Ի սկզբանե բժիշկները ենթադրում էին, որ Բիտին այսպես կոչված  «փոխակերպուկի համախտանիշ» ունի: Սակայն այժմ տեղի բժիշկները կարծում են, որ աղջիկը հիրսուտիզմի`  մարմնին մազերի ավելորդ աճի ծանր տարատեսակի զոհ է: 

Բիտին հենց ծնվել էլ մորթի հիշեցնող մազերով ծածկված եւ այդ ժամանակվանից նրա ծնողները փորձում են այդ խանգարման պատճառը եւ բուժման ուղիներ գտնել: Նրանք դիմել են տարբեր բժիշկների, բայց նրանցից ոչ մեկը չի կարողացել ամբողջությամբ բուժել նրան:   

Սեռահասունության տարիքի հետ մեկ այլ խնդիր ի հայտ եկավ. Բիտիի կուրծքը սկսեց մեծանալ մեծ արագությամբ: Անցյալ տարվա վերջին կուրծքն այնպիսի չափեր ձեռք բերեց, որ աղջիկը չէր կարողանում նորմալ կանգնել ուղիղ մեջքով: Արդյունքում Բիտին ստիպված եղավ հրաժարվել դպրոց գնալուց, չնայած բոլոր առարկաներից գերազանց գնահատականներին: 

Բիտիի հայրը, որը վարձակալված մոտոցիկլետով ուղեւորներ է տեղափոխում, բանկից վարկ է վերցրել, որպեսզի աղջկան տանի հիվանդանոց եւ ցույց տա բժիշկներին: Առայժմ բժիշկները հետազոտում են աղջկան եւ փորձում են հասկանալ, թե ճշգրիտ ինչ եղանակով է հնարավոր լուծել նրա խնդիրները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում