Անչափահաս տարիքում բուրգերները եւ ֆասթֆուդը կարող են կրծքի քաղցկեղի հանգեցնել

19 մայիսի, 2016  23:47

Անառողջ սննդակարգը, որը մեծ քանակությամբ հագեցած ճարպեր կամ էլ քիչ կիսաչհագեցած ճարպեր է պարունակում անչափահաս տարիքում կանանց մոտ կրծքի քաղցկեղի է հանգեցնում: Անչափահաս տարիքում կրծքի բարձր պտությունն իր հերթին կապված է կրծքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ: Այդ մասին հայտնում են   University of Maryland School of Medicine-ի գիտնականները:

Նրանց խոսքով, անչափահաս տարիքում սխալ սննդի հետեւանքով կրծքի հյուսվածքները կառուցվածքային փոփոխությունների են ենթարկվում, որոնց հետեւանքները հետագայում են ի հայտ գալիս: 

Գիտնականները վերլուծել են հետազոտության տվյալները, որը սկսվել է  1988-ին: 8-ից 10 տարեկան 663 երեխայի մոտ, որոնց թվում 301 աղջիկ կար, հետեւում էին սննդակարգին: Երբ աղջիկները 25-29 տարեկան էին դարձել, գիտնականները նրանցից 177-ի մագնիսառեզոնանսային հետազոտություն էին կատարել, որը կարող է ցույց տալ կրծքի հյուսվածքների բարձր խտությունը: Նրանք, ովքեր շատ բուրգերներ եւ ֆասթֆուդ էին կերել,  իրոք ավելի ամուր կուրծք ունեին, քան նրանք, որոնք ավելի առողջ կենսակերպի էին հետեւել: 

Գիտնականները եւս մեկ անգամ ընդգծել են անչափահաս տարիքում առողջ սննդակարգի հետեւելու անհրաժեշտությունը, չէ որ դա նվազեցնում է ապագայում առողջության համար երկարաժամկետ բացասական հետեւանքների ի հայտ գալը: 

Գիտնականները սակայն չեն բացառում, որ սխալ սննդակարգից բացի, անչափահասների մոտ կրծքագեղձի քաղցկեղի կարող են հանգեցնել նաեւ այլ գործոններ: 

Հետազոտությունը հրապարակվել է Cancer Epidemiology, Biomarkers & Prevention ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում