36 կգ ամորձիներով տղամարդը ցանկանում է միլիոն դոլար ստանալ

25 մայիսի, 2016  23:54

Օրեգոնի բնակիչը, որի անունը չի նշվում, ճողվածքի հեռացման վիրահատությունից հետո բախվել է լիովին անբացատրելի բարդացման: Նրա ամորձապարկը այտուցվել է եւ հասել   36 կգ քաշի. հենց այդքան է կշռում  11 տարեկան միջին վիճակագրական երեխան: 

Բնական է, որ իրեն` ամերիկացուն դա դուր չի եկել, իսկ բժիշկները չեն կարողացել բացատրել տվյալ բարդացման պատճառը եւ բուժել այն: Այդ պատճառով տղամարդն այժմ ցանկանում է 1 մլն դոլար ստանալ Kaiser ապահովագրական ընկերությունից, որը զբաղվել է նրա բուժմամբ: 

Տուժածը հավատացնում է, որ վերջին երեք տարվա  ընթացքում ապահովագրական ընկերությունը ոչինչ չի արել իրեն ամորաձապարկի մեծացումից ազատելու համար: Դրա հետեւանքով տղամարդու անձնական կյանքն իսկական դժոխքի է վերածվել: Մի քանի տարի առաջ նա  այլ բժշկի էր դիմել, որը նրան անմիջապես ուղարկել էր մասնագետի մոտ:   2014-ի հունիսին տղամարդն ամորձապարկի այտուցման վերացման վիրահատություն էր տարել,  բայց դա հանգեցրել էր ընդամենը նրան, որ այժմ նա կորցրել է ձախ ամորձին: Միաժամանակ սկզբնական խնդիրը չի լուծվել:  

Դրանից հետո տուժածը դատի է տվել ապահովագրական ընկերությանը, որը հրաժարվում է ախտորոշում կամ բուժում իրականացնել կամ էլ նրան ուղարկել այլ բժիշկների մոտ այլընտրանքային կարծիքի համար: Տղամարդը հավատացնում է, որ տառապում է անպտղությունից եւ հուզական ուժեղագույն սթրեսից: Դատական հայցում նաեւ ասված է, որ տղամարդու կինը չի կարողանում հղիանալ:  

Միաժամանակ հայցով պահանջվող միլիոնը բժշկական հաշիվների վճարման համար չէ, այլ ընդամենը հոգեբանական տառապանքների,  ինչպես նաեւ բաց թողնված  օգուտի փոխհատուցման, որովհետեւ տղամարդը զրկվել է աշխատանքից: Ինչ վերաբերում է բուժման ծախսերին, ապահովագրական ընկերությունն առանձին պետք է վճարի դրանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում