Փոխնախարար. 2015-ին Առողջապահության նախարարությունը 13% ավելի հիվանդանոցային դեպքեր է սպասարկել

27 մայիսի, 2016  13:38

2015-ին Առողջապահության նախարարությունը 326 հազար հիվանդանոցային դեպք է սպասարկել կամ էլ գրեթե 13 տոկոսով ավելի, քան 2014 թ-ին: Այդ մասին մայիսի  27-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է առողջապահության նախարար Վահե Պողոսյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հանրապետության  2015-ի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:   

Հիվանդանոցային ծառայությունների ընդհանուր ծախսերը կազմել են   40 մլրդ դրամ  (83,5 մլն դոլար, խմբ.):

Փոխհատուցված հիվանդանոցային դեպքերից 37,9 տոկոսը բաժին է ընկել մոր եւ մանկան առողջությանը, 39,4 տոկոսը` ընդհանուր հիվանդանոցային, իսկ 22,7 տոկոսը` մասնագիտացած ծառայություններին: 

Անապահով խմբերի համար հատուկ ծախսերն աճել են  13,1 տոկոսով կամ 862,5 մլն-ով, այդ խմբերում ներառված քաղաքացիների թիվը կազմել է   66,5 հազար 2014-ի  61,4 հազարի դիմաց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում