Փոխնախարար. Ով չի ստանում սահմանված անվճար բուժօգնությունը, պետք է բողոքի

27 մայիսի, 2016  16:10

Այն քաղաքացիները, որոնք չեն ստանում սահմանված անվճար բուժօգնությունը, պետք է պայքարեն իրենց իրավունքների համար: Այդ մասին մայիսի 27-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Վահան Պողոսյանը խորհրդարանական խմբակցությունների համատեղ նիստին հանրապետության   2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում: 

Պատասխանելով պատգամավորների դիտողություններին անվճար ծառայություններ տրամադրելուց հրաժարվելու մասին, Պողոսյանը նշել է, որ Առողջապահության նախարարությունը չի կարող անընդհատ հետեւել ավելի քան   480 հաստատություններին, որտեղ բաշխված է պետպատվերը: 

«Իհարկե մենք հետեւում ենք հնարավորությունների սահմանում, բայց ինքը` բնակչությունը պետք է իմանա իր իրավունքները եւ տեղեկացնի խախտման նման դեպքերի մասին», - հայտնել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում