Ամերիկացի գիտնականները առաջին անգամ ապացուցել են քաղցկեղի ու բջջային հեռախոսների միջեւ կապը

28 մայիսի, 2016  11:08

Բջջային հեռախոսների գործածումը զգալիորեն բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Ազգային տոքսիոլոգիական ծրագրի հետազոտողները, գրում է The Wall Street Journal ամսագիրը: Այսպիսով գիտնականները առաջին անգամ են ապացուցել քաղցկեղի ու բջջային հեռախոսների միջեւ կապը:

Մասնագետները առնետների մի խմբի ենթարկել են բջջային հեռախոսներից տարածվող ռադիոճառագայթման ազդեցությանը, ինչի հետեւանքով առնետների մի մասի մոտ ուռուցքներ են առաջացել: Խոսքը երկու տեսակի հիվանդությունների՝ուղեղի գլիոմայի ու սրտի շրջանում շվաննոմայի (նյարդային հյուսվածքների ուռուցքի) մասին է: Ընդ որում ուռուցքների զարգացման դեպքեր նկատվել են հիմնականում որձերի մոտ:

Գիտնականները պարզաբանել են, որ գրանցված դեպքերը քիչ են ու նշել են, որ «առաջ մարդկային պոպուլյացիաների հետազոտությունների տվյալները քիչ ապացույցներ են հայտնաբերել բջջային հեռախոսների գործածման հետեւանքով քաղցկեղի զարգացման հավանականության աճի մասին»:

Սակայն մասնագետները նշել են, որ հաշվի առնելով բոլոր տարիքի մարդկանց շրջանում բջջային սարքերի լայն տարածումը՝ ռադիոճառագայթման հետեւանքով հիվանդացության տոկոսի նույնիսկ աննշան ավելացումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ մարդկության առողջության համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բջջային հեռախոսներից տարածվող ճառագայթումը դասում է 2В խմբին՝ ճառագայթում, որը գուցե կարող է քաղցկեղածին լինել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում