Ցելյուլիտը կանանց առողջության նշան են կոչել

28 մայիսի, 2016  20:09

Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանացի օրգանիզմում բարենպաստ գործընթացների հետ:  Ամերիկացի հետազոտողները եզրակացրել են, որ անհրաժեշտ է անհանգստանալ ոչ թե ցելյուլիտից, այլ դրա բացակայությունից:  

«Ցելյուլիտը ուղեղի եւ հորմոնային համակարգի նորմալ աշխատանքի նշան է», - հայտնել են մասնագետները:

 Բժիշկների խոսքով, ցելյուլիտի հիմքը հանդիսանում են ճարպային բջիջները, որոնք օրգանիզմին բազմաթիվ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ էներգիա են մատակարարում: Նման բջիջներն ապահովում են ճարպային թթուների պահուստը, որոնք ակտիվացնում են գլխուղեղի աշխատանքը, նշում են նրանք:  

«Բացի այդ, ցելյուլիտը ձեւավորվում է սեռական հորմոնների բավարար արտադրության դեպքում. դա այն բանի նշան է, որ կանայք ավելի հեշտ են երեխա կրում եւ ծննդաբերում», - նշել են նախագծի հեղինակները: 

 Միաժամանակ բժիշկները նշել են, որ «նարնջի կեղեւի» ավելցուկը, որը վկայում է ճարպային զգալի նստվածքների մասին, հազիվ թե կարելի է որպես դրական նշան գնահատել: Փորձագետները հիշեցրել են, որ օրգանիզմի` ճարպային թթուներով գերհագեցումը կարող է ուռուցքների զարգացման պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում