Դեղերի 3D տպագրությունը թույլ կտա մի քանիսի փոխարեն մեկ հաբ ընդունել

31 մայիսի, 2016  18:51

Դեղամիջոցների ստեղծման նոր տեխնոլոգիան թույլ կտա հիվանդներին անհատապես համապատասխանող դեղեր ստեղծել: 3D տպիչով տպագրված մեկ դեղահաբում կպարունակվեն անհրաժեշտ չափաբաժիններն այն բոլոր դեղերի, որոնք անհրաժեշտ է ընդունել օրվա ընթացքում: 

Հայտնի է, որ եռաչափ տպագրության օգնությամբ ստեղծված դեղեր արդեն թողարկվում են: Այսպես, ԱՄՆ-ում արդեն սկսել են այդ եղանակով տպագրել եւ վաճառել սպիրտամ` երեխաների մոտ ընկնավորության նոպաների դեմ պայքարի միջոց: Իսկ միանգամից մի քանի դեղամիջոցի  փոխարինող դեղահաբ ստեղծել առայժմ  չէր հաջողվում: 

Սինգապուրի ազգային համալսարանի   (National University of Singapore) հետազոտողները հատուկ ծրագիր են մշակել, որը վերլուծում է, թե հիվանդն ինչ դեղամիջոցներ է ընդունելու եւ ինչ չափաբաժնով:  Այդ տեղեկությունների հիման վրա տպագրվում է անհրաժեշտ դեղամիջոցներով հիմնակմախքը: Դրանից հետո դեղահաբը ծածկվում է լրացուցիչ պաշտպանական շերտով:  

Երբ հիվանդը կուլ է տալիս դեղը, արտաքին թաղանթն աստիճանաբար ավերվում է, իսկ դեղամիջոցները սկսում են հասնել օրգանիզմին: Հիմնակմախքի կառուցվածքի շնորհիվ դեղերը միաժամանակ չեն բաց թողնվում: 

Իմիջիայլոց, առայժմ վաղ է խոսել նման դեղահաբերի օգտագործման մասին, ներկայումս մշակողները հովանավորներ են փնտրում այդ դեղամիջոցների արտադրության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում