Աշխարհի ամենագեր երեխան 10 տարեկանում 192 կգ է կշռում (ֆոտո)

1 հուլիսի, 2016  10:43

Աշխարհի ամենագեր երեխան ապրում է Ինդոնեզիայում. 10-ամյա Արյա Պերմանան 192 կգ է կշռում: Նա նույնիսկ ստիպված հրաժարվել է դպրոց հաճախելուց, քանի որ իր քաշի պատճառով չէր կարողանում դպրոց հասնել՝ արդեն մի քանի քայլից սկսում էր շնչահեղձ լինել:

Արյան ուտում է օրական 5 անգամ, նրա սննդակարգը բաղկացած է բրնձից, ձկից, տավարի մսից, բանջարեղենային ապուրից ու ավանդական սոյայի լոշիկներից: Օրվա ընթացքում նրա կերած մթերքները կբավականացներ երկու մեծահասակների կերակրելու համար: Մուսուլմանների համար սրբազան ամսվա՝ Ռամադանի ժամանակ տղան փորձել է պաս պահել, բայց միայն կես օր է դիմացել: Նրա ստամոքսը սկսել է ցավել ու նա ստիպված է եղել հրաժարվել պասից:

Հագուստից նա միայն սարոնգ է կարողանում հագնել՝ նրա չափերով այլ հագուստ ծնողները չեն կարողանում գտնել:

Ավելորդ քաշի պատճառով Արյան շնչառական խնդիրներ ունի, դրա համար էլ նա պառկում է քնելու ՝ գլուխը հենելով պատին, որպեսզի գոնե շնչել կարողանա չնայած այդ դիրքի պատճառով նրա ճակատին կապտուկներ են հայտնվում:

Երբ բժիշկները Արյայի ծնողներին նախազգուշացրել են, որ ճարպակալումը կարող է սպառնալ տղայի կյանքին, նրանք իրենց որդուն համոզել են գորշ բրնձով դիետա պահել: Սակայն նրա մայրը ՝ Ռոկայան այնուամենայնիվ կասկածում էր դիետայի անհրաժեշտությանը, քանի որ վերջին անգամ բժշկի այցելությունից հետո նրան ասել էին, որ երեխան առողջ է: Կինը ասում է, որ պատկերացում անգամ չունի, թե ինչու է որդին գիրացել:

Հիշեցնենք, ոչ դեռ այս տարվա սկզբին ԱՀԿ-ն հայտարարել էր այն մասին որ 1990-ից սկսած ճարպակալումով տառապող երեխաների թիվը զգալիորեն մեծացել է ՝ հիմա նրանց ընդհանուր քանակը գերազանցում է 40 մլն-ը: Հետաքրքիր է, որ նման երեխաների գրեթե կեսը ասիացիներ են, իսկ մեկ քառորդը՝ աֆրիկացիներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում