Հեղուկ ասպիրինը կարող է օգնել ուղեղի քաղցկեղի դեմ պայքարում

1 հուլիսի, 2016  14:02

Հեղուկ ասպիրինը քաղցկեղի բջիջների դեմ շատ ավելի արդյունավետորեն է պայքարում, քան քիմիաթերապիան: Նման հետաքրքիր եզրակացության են հանգել Պորտսմուտի համալսարանի  (Մեծ Բրիտանիա) գիտնականները: Նրանց խոսքով, այդ պարզ դեղը կարող է երկարացնել ուղեղի քաղցկեղով հիվանդ հազարավոր մարդկանց կյանքը: 

Հեղուկ ասպիրինն ավանդաբար օգտագործվում է ներարկումների, աչքի կաթիլների տեսքով եւ մի շարք ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաների ընթացքում: Սակայն այժմ գիտնականներն այդ դեղամիջոցն ուրիշ կերպ են օգտագործել. քաղցկեղով հիվանդները խմել են այն եւ պարզվել է, որ այն  10 անգամ ավելի արդյունավետորեն է ոչնչացնում ուղեղում ուռուցքային բջիջները, քան դա անում է այսօր օգտագործվող ցանկացած քիմիաթերապիա:  

Սովորաբար ուղեղի քաղցկեղի բուժման դեպքում վիրահատական միջամտություն է օգտագործվում (եթե դա հնարավոր է), քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա: Սակայն խնդիրն այն է, որ քիմիաթերապիան այնքան էլ արդյունավետ չէ ուղեղի քաղցկեղի բուժման դեպքում, որովհետեւ ուղեղի բջիջները արյան մատակարարումից հեռացած են թաղանթի միջոցով (հեմատոէնցեֆալիկ պատնեշի), եւ արյան միջով` կաթիլայինների օգնությամբ հասցվող դեղն ուղղակի չի հասնում ուռուցքին: Սակայն հեղուկ ասպիրինը ուռուցքից վնասված ուղեղի բջջային թաղանթները հաղթահարելու կարողություն ունի, հենց այդ պատճառով էլ այդքան արդյունավետ է: Ավելին, ինքը` ասպիրինը կարող է սպանել քաղցկեղային բջիջները: 

«Մենք ենթադրում ենք, որ հնարավոր է ասպիրինի եւ դեղամիջոցների ավելի հզոր համադրումներ ստեղծել, որոնք արդյունավետորեն կգրոհեն գլխուղեղի ուռուցքին», - ասել են հետազոտողները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում