Գիտնականները գտել են Ալցհայմերի հիվանդության առաջին ախտանշանները

18 հուլիսի, 2016  11:58

Montreal Neurological Institute and Hospital-ի հետազոտողները ուսումնասիրել են Ալցհայմերի հիվանդության զարգացումը եւ հայտնաբերել են այդ հիվանդության առաջին նախանշանները: Անցյալում ընդունված էր, որ գլխուղեղում բետա-ամիլոիդային սպատակուցի կուտակման աճը Ալցհայմերի հիվանդության զարգացման վտանգի մասին է վկայում: Իրականում, գիտնականների խոսքով,  հիվանդության պատճառը գլխուղեղում արյան շրջանառության վատացումն է, որը շատ ավելի վաղ է սկսվում, քան ամիլոիդային կուտակումը, որը եւս մարդու մոտ սակավամտության առաջացման նախանշան է:

Այս մտքի օգտին են վկայել 30 տարվա աշխատանքի արդյունքները, որոնք ստացվել են 1170 մարդու հետազոտության շնորհիվ, որոնց մոտ Ալցհայմերի հիվանդության որոշակի փուլ է ախտորոշվել: Մասնագետներն այդ ընթացքում վերլուծել են գլխուղեղի ՄՌՏ սկանավորման արդյունքները, ինչպես նաեւ պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիայի պատկերները, նաեւ ողնուղեղի հեղուկի եւ արյան նմուշները:

Մասնագետների խոսքով՝ գլխուղեղի սովորական սկանավորումը կարող է օգնել որոշել արյան շրջանառության խախտումները եւ սկսվող հիվանդությունը բացահայտել առավելագույնս վաղ փուլում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում