Johnson & Johnson–ի դուստր ձեռնարկությունը կառավարությանը 18 մլն դոլարի տուգանք կվճարի

25 հուլիսի, 2016  14:27

Acclarent բժշկական տեխնիկա արտադրողը՝ Johnson & Johnson-ի դուստր ձեռնարկությունը, համաձայնել է ԱՄՆ կառավարությանը 18 մլն դոլարի տուգանք վճարել:

Տուգանքը նշանակվել է այն բանի համար, որ ընկերությունը իր սարքերից մեկը գովազդել է որպես դեղերի ընդունման սարքավորում: Սակայն ԱՄՆ դեղերի եւ պարենի վերահսկման վարչության (FDA) կողմից սարքը այդ նպատակով չէր հավաստագրվել:

1886 թվականին հիմնված Johnson & Johnson ընկերությունը ավելի քան 60 երկրում միավորում է 250 ընկերություններ: Ընկերության հաստիքակազմը (2016 թվականի հուլիսին) կազմում էր մոտ 126,5 հազար մարդ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում