Մահացել է ծաղիկ հիվանդության վերացման միջազգային ծրագրի ղեկավարը

22 օգոստոսի, 2016  10:47

ԱՄՆ-ում մահացել է համաճարակաբան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծաղիկի վերացման նախագծի ղեկավար Դոնալդ Հենդերսոնը: Նա մահացել է 87 տարեկանում Բալթիմորի շրջանի հոսպիսում՝ կոնքի կոտրվածքի բարդացումներից:

ԱՀԿ-ի հակածաղիկային ծրագիրը իրականացվել է 1966-77 թթ: Ավելի վաղ Հենդերսոնը ինքը պատմել էր, որ այդ ծրագիրը պահանջում էր ամբողջ աշխարհում պատվաստանյութեր արտադրող լաբորատորիաներ ստեղծել եւ ուղեկցվում էր ֆինանսավորման համար մշտական պայքարով: Սկզբում ծրագրի հաջողության շանսերը աննշան էին գնահատվում, դրա նախաձեռնողները զգալի ջանքեր էին գործադրում, որպեսզի տարբեր ազգային կառավարություններ միանան դրան:

Նախագծի իրականացման ընթացքում ձեռնարկվել են միջոցառումներ՝ հիվանդության բռնկումները օպերատիվ կերպով կանգնեցնելու նպատակով, իրականացվել են վարակվածների հետ շփում ունեցած մարդկանց պատվաստումներ: 1972 թ. Հենդերսոնը ժամանել էր Բելգրադ, որպեսզի օգներ արմատախիլ անել Եվրոպայում ծաղիկի վերջին բռնկումը:

2002-ին Հենդերսոնը պարգեւատրվել է Ազատության նախագահական շքանշանով:

Ծաղիկը այս պահին մարդու միակ վարակիչ հիվանդությունն է, որը երբեւէ արմատախիլ է արվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում