Հայաստանում մայրական մահացության հետագա նվազումը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում. փոխնախարար

25 օգոստոսի, 2016  19:54

15 տարում Հայաստանում մայրական մահացությունը նվազել է 40.3-ից մինչեւ 12 պրոմիլլե: Դա բավականին լավ արդյունք է՝ ավելի լավ, քան ԱՊՀ բազմաթիվ երկրներում: Սակայն մահացության մակարդակի հետագա նվազման համար անհրաժեշտ կլինեն ֆինանսական ներդրումներ ու ծրագրեր հանրային առողջապահության ոլորտում, վստահեցնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում 2015-ին կազմել է 12 պրոմիլլե, իսկ 2014-ին՝ 18.5 է եղել: Մայրական մահացության միջին ցուցանիշը 2013-2015 թթ եղել է 17.1 պրոմիլլե: Համեմատության համար ասենք, որ 1999-2001 թթ. այդ ցուցանիշը կազմել է 40.3 պրոմիլլե: Այսպիսով, 15 տարում մայրական մահացությունը Հայաստանում զգալիորեն նվազել է, սակայն այն ավելի շատ նվազեցնելու համար պետք է լուրջ ջանքեր գործադրել:

«Ցուցանիշը 40-ից 12-ի իջեցնելը բավականին հեշտ էր: Դրա համար անհրաժեշտ էին մի շարք պարտադիր միջոցառումներ, ու մենք դրանք իրականացրել ենք, ինչն էլ հենց հանգեցրել է մահացության նվազմանը: Սակայն ցուցանիշը է՛լ ավելի նվազեցնելու համար լուրջ ներդրումներ ու ծրագրեր են պահանջվում»,- նշել է փոխնախարարը:

Նշենք, որ զարգացած եվրոպական երկրներում մայրական մահացության ցուցանիշը 5 պրոմիլլե է, իսկ ԱՊՀ երկրներում՝ մոտ 29.3:

Սերգեյ Խաչատյանը վստահ է, որ Հայաստանում մայրական մահացության է՛լ ավելի արագ նվազմանը կնպաստի կառավարության կողմից արդեն հաստատված ՝ 2016-2020թթ. համար վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը, որի շրջանակում մի քանի ծրագրեր են իրականացվելու: Դրանցից են վերարտադրողական տարիքի աղջիկների շրջանում սքրինինգային հետազոտությունները ու նրանց մոտ հայտնաբերված խնդիրների բուժումը, ինչը կօգնի խուսափել խնդիրներից ապագայում, երբ նրանք մեծանան ու հղիանան: Նաեւ ծրագրվում է անցկացնել ավելի մանրակրկիտ հետազոտություններ մինչեւ հղիություն ու հղիության ընթացքում, ինչը նույնպես կօգնի խուսափել խնդիրներից ու բարդացումներից, որոնք կապակցված են օրինակ ինֆեկցիաաների հետ: Այդ ծրագրերի իրականացման համար առաջիկա տարիներին ծրագրում են մոտ 13 մլրդ դրաամ հատկացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում