Ինչու արժե ավելի հաճախ ձիթապտուղ ուտել

6 սեպտեմբերի, 2016  21:11

Ձիթապտուղը սուպերմթերք է համարվում, որը պետք է ամենօրյա սննդում ներառեն բոլոր նրանք, ովքեր ուզում են առողջ լինել եւ երկար ապրել: Ի՞նչ առանձնահատուկ բան կա ձիթապտղում: Փորձենք պարզել: 

• Ձիթապտուղը մեծ քանակությամբ օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ եւ բարձրորակ բուսական ճարպեր է պարունակում: 

• Ձիթապտղում պարունակվող նյութերն ամրացնում են բջջային թաղանթը եւ լորձաթաղանթը, բարենպաստ են ազդում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի աշխատանքի վրա: 

• Ձիթապտուղը նվազեցնում է սրտանոթային  հիվանդությունների զարգացման ռիսկը, որովհետեւ նվազեցնում է արյան ճնշումը եւ «վատ» LDL խոլեստերինի մակարդակը:

• Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ձիթապտուղը կարող է նվազեցնել ցավային զգացողությունները, նպաստել վերքերի առողջացմանը, օրգանիզմը մաքրել շլակներից եւ թունանյութերից: 

• Ձիթապտղում եւ ձիթապտղի յուղում պարունակվող մոնոչհագեցած ճարպային թթուները (ստեարինային, օլեինային, պալմիտինային) ի վիճակի են դանդաղեցնել ծերացման գործընթացները, բարելավել մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը:  

• Հակաօքսիդանտների եւ օգտակար ճարպերի համադրումը ձիթապտղի յուղը դարձնում է կաթնագեղձի քաղցկեղի, աղիների եւ մաշկի ուռուցքների զարգացմանը խոչընդոտող միջոց: 

Հիշեցնենք, որ ձիթապտուղը եւ առաջին քամվածքի ձիթապտղի  յուղը միջերկրածովյան սննդակարգի գլխավոր բաղադրիչներն են, որը, հայտնի է, օգնում է նվազեցնել Ալցհայմերի հիվանդության եւ ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում