«Նաիրի» բժշկական կենտրոնում ներկայացվեց վիրահատական նոր մեթոդ

10 սեպտեմբերի, 2016  20:38

«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր մաստեր-կլաս է անցկացվել. կատարվել է վիրահատությունների շարք Հայաստանում եզակի տեխնոլոգիայով՝ Pentax ընկերության էխոէնդոսկոպի կիրառմամբ, որը կերակրափողի, ստամոքսի եւ աղիների ներքին ուլտրաձայնային հետազոտության հնարավորություն է տալիս:

Մաստեր-կլասն անցկացրել է Սանկտ Պետերբուրգի Առաջին բժշկական համալսարանի Վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետ Ալեքսանդր Սմիռնովը, ով Ռուսաստանում առաջինն է այս մեթոդը ներդրել: «Նաիրի» ԲԿ-ում մեթոդի շնորհանդեսին մասնակցում էին  Հայաստանի բոլոր բժշկական հաստատություների էնդոսկոպիայի մասնագետները:

Լրագրուողների հետ զրույցում հիվանդանոցի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին նշեց, թե տվյալ մեթոդի առանձնահատկությունն այն է, որ հնարավորություն է տալիս ույտրաձայնային հետազոտությամբ ախտորոշում կատարել օրգանիզմի ներսում, իսկ ուռուցքներ հայտնաբերելիս կարելի է նաեւ բիոփսիա կատարել: Մեթոդը նվազ ինվազիվ է եւ հիվանդին չի վնասում:

Կատարվել է կերակրափողի ախալազիայով հիվանդի բավական ծավալուն վիրահատություն. այս հիվանդության դեպքում խանգարվում է կերակրափողի շարժունակությունը, որը չափազանց դժվարեցնում է սնունդի ընդունումը:

Ինչպես նշեց Ալեքսանդր Սմիռնովը, տվյալ հիվանդին բուժելու համար կատարվել է բավական երկար՝ 25 սմ-ից ավելի միոտոմիա: «Այս վիաբուժության առավելությունները կասկած չեն հարուցում, սա նվազ ինվազիվ վիրաբուժություն է, հիվանդի մաշկին ոչ մի կտրվածք չի արվում, միջամտությունը կատարվում է բերանի, բնական անցքերի միջոցով, բայց առանց նվազեցնելու վիրահատության արմատական լինելը»,- ասել է նա:

«Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատությունը կատարելու համար մոսկվացի մասնագետն Pentax ֆիրմայի էնդոսկոպն իր հետ էր բերել: Ինչպես նշեց Անատոլի Գնունին, «Նաիրի» ԲԿ-ն նախատեսում է առաջիկայում ձեռք բերել տվյալ տեխնիկան եւ ԲԿ-ում այդպիսի վիրահատություններ կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում